Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Իրավաբան/ Փորձագետ
This announcement  has been retrieved
Company: SDA
Location: Երևան, Armenia
Deadline: 27 սեպտեմբերի, 2020

JOB DESCRIPTION: 

Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում իրականացվելիք գործողություններն են.

Փուլ 1.
ա) Համագործակցելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության հետ՝ հստակեցնել (համաձայնեցնել) Հայեցակարգի ձևաչափը և փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ընդունված մոտեցման՝ այն առնվազն պետք է ներառի հետևյալ բաժինները՝ Ներածություն, Նախապատմություն, Նպատակները և խնդիրները, Առաջարկվող լուծումները, Ակնկալվող արդյունքները, Ֆինանսական աղբյուրները (ըստ նախնական գնահատականի), Ամփոփ եզրակացություն;
բ) Օգտագործելով արդեն իսկ մշակված «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» փաստաթուղթը՝ լրացնել համաձայնեցված ձևաչափի բաժինները: Անհրաժեշտության դեպքում Հարթակի կողմերին ներկայացնել բովանդակային իմաստով պակասող կետերի վերաբերյալ տեղեկատվություն և համագործակցելով Հարթակի կողմից առաջադրված արոտների կառավարման փորձագետների հետ՝ լրացնել բովանդակային բացերը;
գ) Հստակեցնել և ընդունված ոճով ձևակերպել օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկությունները՝ բաշխելով դրանք ըստ գերատեսչությունների համակարգման ոլորտների;
դ) Համագործակցելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ՝ կազմել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը՝ ներառյալ պատասխանատու մարմինը(-ները), ժամանակացույցը, պահանջվող ռեսուրսները և այլն;
ե) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության կողմից հաստատված փաստաթղթի նախնական տարբերակը ներկայացնել Հարթակի և այլ շահագրգիռ կողմերին՝ առաջարկությունների համար;
զ) Մշակված փաստաթղթի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությանը՝ հավանության համար:

Փուլ 2
է) Անհրաժեշտության դեպքում, տրամադրել իրավաբանական աջակցություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչությանը Հայեցակարգի շրջանառման փուլում:

RESPONSIBILITIES: 

- «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» փաստաթղթի ձևաչափը համապատասխանեցնել պետական կառավարման համակարգում շրջանառելու համար նախատեսված ձևաչափին;
- Իրականացնել փաստաթղթում ներառված օրենսդրական դաշտին վերաբերող առաջարկությունների հստակեցում՝ ըստ պետական գերատեսչությունների համակարգման ոլորտի;
- Կազմել Հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր՝ համապատասխան ձևաչափով;
- Աջակցել փաստաթղթի շրջանառմանը:
Արդյունքում ակնկալվում է ունենալ ՀՀ արոտների կայուն կառավարման ամբողջական հայեցակարգ, որն իր ձևաչափով և բովանդակությամբ պատրաստ է շրջանառելու ՀՀ պետական կառավարման համակարգում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Իրավաբանական, հանրային կառավարման կամ հարակից ուղղվածության բարձրագույն կրթություն;
- Իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների մշակման փորձ ՀՀ-ում;
- Հաշվետվությունների մշակման փորձ և հմտություններ;
- ՀՀ պետական գերատեսչությունների հետ համագործակցության կամ աշխատանքային փորձ; ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության փորձը կդիտվի որպես առավելություն;
- Շահագրգիռ կողմերի հետ զուգահեռաբար աշխատելու և միասնական դիրքորոշում դուրս բերելու ունակություններ;
- Միջանձնային և հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Պաշտոնական հայերեն լեզվով շարադրելու գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ;
- Մասնագիտական փորձը բնական ռեսուրսների կառավարման, քաղաքականության մշակման ոլորտում կդիտվի որպես առավելություն:

APPLICATION PROCEDURES: 

Դիմումը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով հետևյալ էլ. հասցեով՝ *********@*********.*** , վերնագրում նշելով՝ «Հարթակ: Իրավաբան-փորձագետ»: Ներկայացվող դիմումի ամբողջական փաթեթը պետք է ներառի ամփոփ կենսագրականը (CV), ուր հստակ երևում են իրականացված նմանատիպ աշխատանքները և գնային առաջարկը՝ ըստ ներկայացված ձևաչափի: Դիմորդը պետք է ի նկատի ունենա, որ աշխատանքի իրականացման համար պահանջվող օրացուցային օրերի քանակը չի կարող գերազանցել 12 օրը Փուլ 1-ի համար և 3 օրը Փուլ 2-ի համար: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է՝ 27 սեպտեմբերի, 2020թ: Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Կից փաստաթղթեր՝
Հավելված 1. Գնային Առաջարկի Ձև
Հավելված 2. «ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ» հաշվետվություն։

ATTACHMENTS:

ATTACHMENTS Bidding form - Annex 1 Bidding form.doc ATTACHMENTS Concept - Annex 2. Pasture manageement concept_ARM.pdf ATTACHMENTS TOR - TOR_Lawyer for Pasture Concept for MoEc_17 09 2020_Final.docx

ABOUT COMPANY: 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: