Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Իրավաբանական Բաժնի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Global Credit
Location: Երևան, Armenia
Deadline: 05 փետրվարի, 2020

JOB DESCRIPTION: 

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ փնտրում է թեկնածու Իրավաբանական Բաժնի Ղեկավարի թափուր հաստիքի համար:

RESPONSIBILITIES: 

- Ղեկավարել իրավաբանական բաժնի աշխատանքները;
- Իրականացնել ընկերության գործունեության ընդհանուր իրավական սպասարկում;
- Մշակել ընկերության կողմից կնքվող պայմանագրերի տիպային օրինակները;
- Մշակել ընկերության ներքին իրավական ակտերը (քաղաքականություն, կարգ, կանոնակարգ և այլն);
- Իրականացնել ընկերության կողմից կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի, իրավական բնույթ կրող այլ փաստաթղթերի նախագծերի կազմում, գործարքների ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ապահովում;
- Ստուգել վարկային փաթեթների իրավական պահանջները;
- Իրականացնել ընկերության դատական և արտադատական վեճերի իրավական ընդհանուր ուղղությունների մշակում, դատական ներկայացուցչություն;
- Ներկայացնել ընկերության շահերը պետական և ոչ պետական մարմիններում, միջազգային և այլ կառույցներում;
- Մասնակցել ընկերության Խորհրդի և Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների, արձանագրությունների կազմմանը;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է ղեկավար պաշտոնում);
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթ; «ՀԾ-Բանկ» համակարգի իմացությունը ցանկալի է;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:

Գործարար որակներ՝
- Նախաձեռնողականություն;
- Վճռականություն;
- Վերլուծելու ունակություն;
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն;
- Փոփոխությունների հանդեպ ճկունություն;
- Թիմում աշխատելու հմտություն:

APPLICATION PROCEDURES: 

Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են հայերեն լեզվով լրացնել դիմումի ձևը` հետևելով հղմանը https://globalcredit.am/about-us/career.html , և պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը («Իրավաբանական Բաժնի Ղեկավար»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ. թիվ 267Ա որոշման) ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ մասնակիցների/ բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի 2014թ. հունիսի 09-ի որոշմամբ (արձանագրություն թիվ 03): Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «Կրեդիտ Յունիոն», «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը: