Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Իրավախորհրդատու
This announcement  has been retrieved
Company: CARD AgroCredit UCO
Location: Երևան, Armenia
Deadline: 23 հունվարի, 2020

JOB DESCRIPTION: 

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպությունը փնտրում է թեկնածու Իրավախորհրդատուի թափուր հաստիքի համար։

RESPONSIBILITIES: 

- Կատարել ընկերության վարկավորման գործընթացի գրավադրման գործարքների իրավական ռիսկերի գնահատում;
- Իրականացնել ընկերության շահերի պաշտպանություն ՀՀ բոլոր դատական ատյաններում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայությունում և այլ պետական և ոչ պետական մարմիններում;
- Կատարել խնդրահարույց և դուրս գրված վարկերի հավաքագրման աշխատանքները;
- Կատարել խնդրահարույց վարկերի տեսակարար կշռի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ և իրականացնել հսկողություն;
- Կազմակերպել այցելություններ ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ, վարել բանակցություններ, կիրառել արդյունավետ եւ հետևողական հավաքագրման ռազմավարություն;
- Վարել ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` ապահովել դրանց գործավարությունը և սահմանված կարգով պահպանումը;
- Կազմել հաշվետվություններ և ներկայացնել ընկերության վարչությանը;
- Կատարել ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված, գործադիր տնօրենի կողմից հանձնարարված այլ գործառույթներ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում;
- Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն;
- Վերլուծելու ունակություն;
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի հմտություններ;
- Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն;
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն (նկարով կցված) ուղարկել ********@****.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավախորհրդատու») կամ ինքնակենսագրականի (նկարով կցված) թղթային տարբերակը ներկայացնել ընկերության գլխամասային գրասենյակ հետևյալ հասցեով՝ Երևան 0037, Ազատության 1/ 21:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ հիմնադրվել է 2008թ. հունիս ամսին: Ընկերության առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով: Ընկերության մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/։