Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Խնդրահարույց Վարկերի Վերադարձման Մասնագետ Երևանում և ՀՀ Մարզերում
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Duration: Մշտական
Deadline: 04 փետրվարի, 2023

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը փնտրում է խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում: Լավագույն թեկնածուն ձգտում է գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

RESPONSIBILITIES: 

- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով կապ հաստատել և բանակցել հաճախորդների հետ;
- Այցելել խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների;
- Հաճախորդների հետ հետադարձ կապ պահպանել և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել;
- Իրականացնել հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում;
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ;
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն;
- Ֆիզիկական պատրաստվածություն;
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով «Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում և ՀՀ մարզերում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:
Աշխատանքի վայր` Էվոկաբանկ, ք. Երևան, ք. Վանաձոր:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային, առավելություններով լի փաթեթ:

ADDITIONAL NOTES: 

Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս, ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում:

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.evocabank.am: