Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Հաղորդակցության Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: EPF
Location: Երևան, Armenia
Deadline: 14 ապրիլի, 2023

JOB DESCRIPTION: 

ԵՀՀ-ն, որ դիրքավորում է իրեն որպես «նաև մեդիա», փնտրում է արտաքին հաղորդակցության փայլուն մասնագետ իր թիմը համալրելու նպատակով: Մասնագետը կմիանա ԵՀՀ ակտիվ և ստեղծագործ թիմին առնվազն երկու տարով: Մասնագետը կարող կլինի գրել փայլուն տեքստեր անգելերեն և հայերեն, ինչպես նաև կտիրապետի բազում այլ հմտությունների համացանցային այս դարում կամ պատրաստ կլինի դրանք յուրացնել, և չի հրաժարվի ընդմիջել բարդ ստեղծագործական աշխատանքը տեխնիկական և դետալներին վերաբերող գործով:

RESPONSIBILITIES: 

Մասնագետը կկարողանա իրագործել բազում տարբեր մակարդակի գործեր.
- Օգնել համալրել կայքը, սոցիալական էջերը տեքստերով;
- Գրել փայլուն տեքստեր հայերեն և անգլերեն ԵՀՀ գործունեության վերաբերյալ;
- Օգնել համալրել ԵՀՀ տվյալների բազան;
- Հետևե կայքի և տվյալների բազայի վերափոխման գործընթացին;
- Խմբագրել այլոց տեքստերը հայերեն և անգլերեն;
- Պատրաստել ԵՀՀ տեքստերը հրատարակության (համացանցում կամ տպարանում) ըստ ԵՀՀ չափանիշների;
- Անհրաժեշտության դեպքում արդյունավետ կերպով բանակցել այլ մասնագետների և կազմակերպությունների հետ այդ գործընթացներն իրագործելիս:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Կրթությունը՝ առնվազն մագիստրոսի աստիճանի; արտասահմանյան բուհերում կրթված լինելը հավելյալ առավելություն է, սակայն այն պայմանով, որ հայերեն տեքստեր գրելը և խմբագրելը չի տուժել;
- Առնվազն հայերեն և անգլերեն լեզուների փայլուն իմացություն՝ ստեղծագործաբար գրելու և ուրիշների գրածը խմբագրելու մակարդակի;
- Համացանցային և սոցիալական ցանցերի հաղորդակցության տեխնիկաների լավ իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցության ասպարեզում աշխատանքային փորձ՝ հոդվածներ, այլ տեքստեր (հետազոտություններ, գեղարվեստական արձակ) պատրաստել, կայքեր վարել;
- Տեքստ ստեղծելու փորձ՝ հետազոտության և հարցազրույցներ անցկացնելու միջոցով (նշեք ասպարեզները);
- Լուսանկարները, կինոպատումները և այլ կրիչներով հաղորդակցական նյութերը առավելություն են, եթե բառային տեքստեր գրելը փայլուն է;
- Շարվածքային և դիզայնի ծրագրերի տիրապետելն առավելություն է;
- Սրբագրելու իրական կարողությանը տիրապետելն առավելություն է:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրություն, հետաքրքրության նամակ և պորտֆոլիո **************@*******.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Հաղորդակցության մասնագետ - անուն, ազգանուն»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Աշխատավարձն ըստ շուկայի, թեկնածուի փայլունության և կարողությունների:

ADDITIONAL NOTES: 

Հուշումներ.
- Ուղարկելուց առաջ դիտեք ԵՀՀ կայքը և այլ հաղորդակցական նյութերը, որոշեք, արդյոք ձեզ համապատասխանում է այս գործն իրոք, և նամակում կարող եք կոնկրետ գաղափարներ առաջարկել, թե ի՛նչ խնդիրներ եք տեսնում՝ շեշտը դնելով տեքստերի որակի վրա;
- Եթե նշված կարողություններից ոչ բոլորին եք տիրապետում, սակայն համաձայն և կարող եք մյուսներն էլ յուրացնել՝ մի՛ վարանեք, դիմեք:

ABOUT COMPANY: 

Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի մասին տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության կայք՝ www.epfound.am: