Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Կորպորատիվ Վարկավորման Խմբի Գլխավոր Վերլուծաբան
This announcement  has been retrieved
Company: ID Bank
Location: Երևան, Armenia
Deadline: 31 հուլիսի, 2022

JOB DESCRIPTION: 

«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածու ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը;
- Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով;
- Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ;
- Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին;
- Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն մասնագիտական կամ տեխնիկական կրթություն;
- Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների իմացություն;
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն;
- Բանկային օրենսդրության իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական հմտություններ;
- Ընդհանուր զարգացվածություն և հետաքրքրասիրություն;
- Թվային մտածողություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ;
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն;
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն; լարված գրաֆիկով աշխատելու կարողություն;
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում:

APPLICATION PROCEDURES: 

Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք լրացնել հայտարարությանը կից ներկայացված դիմում-հայտը և այն ուղարկել **@******.** էլ.փոստի հասցեին մինչ հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Կորպորատիվ Վարկավորման Խմբի Գլխավոր Վերլուծաբան»)։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ATTACHMENTS:

ATTACHMENTS Դիմում-հայտ - ID Bank Application Form.zip

ABOUT COMPANY: 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն: 2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության: «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2017թ. Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և 2018թ․ հունիսի 4-ից ներկայանում է հանրությանը նոր ֆիրմային անունով: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://idbank.am//: