Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ/ Մեխանիկ
This announcement  has been retrieved
Company: IKO Machinery
Location: Երևան, Armenia
Deadline: 28 օգոստոսի, 2021

TERM: 

Ամբողջ դրույք (9:00֊18:00)

JOB DESCRIPTION: 

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ, որը «Կոմացու» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, փնտրում է Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ/ Մեխանիկ:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել տեխնիկայի սպասարկում և վերանորոգում (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ);
- Իրականացնել սարքավորումների բարձր հագեցվածության, անսարքությունների պատճառների վերլուծություն, անսարքությունների ուսումնասիրություն, դրանց վերացման և կանխարգելման համար միջոցառումների մշակում;
- Կազմել տեխնիկական և հաշվետու փաստաթղթեր;
- Վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում պահպանել աշխատանքային ու արտադրական անվտանգության կանոնները:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն;
- Մեքենաների վերանորոգման և սպասարկման մասնագետ;
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Լեռնային և շինարարական տեխնիկայի (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ) կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ;
- Համակարգչային լավ գիտելիքներ;
- Սովորելու ցանկություն;
- Մեքենա վարելու իմացություն՝ վարորդական իրավունքի առկայությամբ;
- Մարդկանց հետ շփման բարձր ունակություն, կազմակերպվածություն, կարգապահություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն; անգլերենի իմացությունը ցանկալի է:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հայերեն կամ ռուսերեն լեզվով **********@***.***** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Լեռնային և Շինարարական Տեխնիկայի Սպասարկման և Վերանորոգման Մասնագետ/ Մեխանիկ»): Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել +37498178825 հեռախոսահամարով:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Ֆիքսված աշխատավարձ և պարգևավճար

ADDITIONAL NOTES: 

Կազմակերպությունը առաջարկում է՝
- Բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ատամնաբուժական;
- Ուսուցումներ որակավորման բարձրացման նպատակով;
- Գործուղումներ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (գործուղումների դիմաց վճարվում են ՀՀ ԱՕ-ին համապատասխան);
- Արտահագուստի տրամադրում:

ATTACHMENTS:

ATTACHMENTS Job Description_RUS - Job Description in Russian.docx

ABOUT COMPANY: 

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ «Կոմացու» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ www.iko.group: