Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Մարդկային Ռեսուրսների Կառավարիչ
This announcement  has been retrieved
Company: CARD AgroCredit UCO
Location: Երևան, Armenia
Deadline: 22 նոյեմբերի, 2022

COMPETITION TYPE: 

Բաց

DETAIL DESCRIPTION: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերությունն ու «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը համատեղ փնտրում են ակտիվ և ստեղծագործ Մարդկային Ռեսուրսների մասնագիտացված կազմակերպություն (ընկերություն) կամ անհատ ձեռնարկատեր՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատելու պայմանով:

REQUIREMENTS: 

- Մշակել Ընկերության ՄՌԿ քաղաքականությունը և ռազմավարությունը;
- Վարել աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների և անձնակազմի հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը համաձայն ՀՀ օրենսդրության;
- Ճիշտ վարել և վերահսկել կադրային գործավարությունը;
- Մշակել և ներդրնել Ընկերությունում Մարդկային Ռեսուրսների և սոցիալական գործընթացների կառավարման արդյունավետ համակարգ;
- Վարել աշխատակազմի անձնական գործերը, արխիվացնել;
- Տեղադրել թափուր հաստիքների համալրման հայտարարություններ, համակարգել ընտրված թեկնածուների հարցազրույցը և վերջնական ընտրության գործընթացը;
- Կազմակերպել անձնակազմի ուսուցմանը, զարգացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումներ;
- Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ պահպանել հետևողականություն;
- Կազմակերպել և կառավարել աշխատակիցների հավաքագրման, տեղաբաշխման, արձակուրդների և ազատման գործընթացները;
- Մշակել հաստիքների աշխատանքային նկարագրերը և պարտականությունները;
- Մշակել և իրականացնել նոր ընդունված աշխատակիցների ինտեգրման, հետագա ուսուցման և զարգացման ծրագրեր;
- Համակարգել, իրականացնել թիմբիլդինգների և այլ զարգացման ու խրախուսման ծրագրեր;
- Կազմակերպել Ընկերության աշխատակիցների հետ պարբերական հանդիպումներ՝ աշխատանքում առաջացած խնդիրները բացահայտելու համար;
- Իրականացնել աշխատակիցների կարծիքների և առաջարկների հավաքագրում և վերլուծություն՝ աշխատանքային միջավայրը բարելավելու նպատակով;
- Կատարել ՄՌԿ առնչվող այլ աշխատանքներ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել իրենց առաջարկները ****@****.** էլ. հասցեին:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/: