Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Մարքեթինգի Բաժնի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Մայլեռ Համալիր
Location: Երևան, Armenia
Deadline: 08 Մարտի 2024

JOB DESCRIPTION: 

Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: Կարող եք միանալ ընկերությանը՝ միասին աճելու և զարգանալու համար:
Մայլեռն աշխատանքի է հրավիրում մարքեթինգի բաժնի ղեկավարի:

RESPONSIBILITIES: 

- Մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում;
- Մարքեթինգային թիմի անձնակազմի հավաքագրում;
- Թիմային գործընթացների ստեղծում՝ ուղղված ընկերության նպատակների թափանցիկ իրականացմանը և առանձին ցուցանիշների շարունակական բարելավմանը;
- Աճի նոր ուղղությունների մշակման և զարգացման աշխատանքների կազմակերպում;
- Մարքեթինգային գործակալությունների ընտրություն և արդյունավետ աշխատանքային հարաբերությունների ձևավորում արտաքին կապալառուների հետ;
- Այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների ձևավորում (օրինակ՝ արդյունավետ նյութերի ստեղծման միջոցով աջակցություն առևտրային թիմին վաճառքի գործընթացում):

REQUIRED QUALIFICATIONS: 

- Մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման ռազմավարական տեսլական/ փորձ;
- Ստարտափի և աճին ուղղված մտածելակերպ;
- Բիզնեսի աճին զուգահեռ՝ գործիքների ընդլայնման պատրաստակամություն;
- Միջազգային արշավներ իրականացնելու և 1 միլիոն դոլար կամ ավել մարքեթինգային բյուջեի կառավարման փորձ;
- Թվային մարքեթինգի և թվային ինքնասպասարկման պրոդուկտների մշակման հմտություններ;
- Համաշխարհային լեռնադահուկային հանգստավայրերի լավագույն փորձի իմացություն;
- Մարքեթինգային գործիքների գերազանց իմացություն և մարքեթինգային գործողությունները մաթեմատիկորեն կապակցելու ունակություն՝ հանգստավայրի բյուջեն կատարելու նպատակով;
- Ինքնուրույն գործընկերներ գտնելու և նրանց հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****.*.********@****.** էլ. հասցեին:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Հայաստանում եզակի «Մայլեռ» համալիրը տարվա բոլոր եղանակների համար նախատեսված հանգստավայր է՝ նոր սերնդի լեռնադահուկային հանգստավայրի մասին երազանքի մարմնացում: «Մայլեռ» համալիրը նախատեսում է կառուցել 16 հիմնական ճոպանուղի և մոտ 100 կմ երկարությամբ տարբեր բարդության 100 գծանշված սահուղի: Հանգստավայրը կկարողանա սպասարկել օրական մինչև 20,000 մարդու: Մայլեռն ունի հիանալի հյուրանոցներ, ռեստորաններ և հյուրատներ։ Այս ամենը հանգստի բոլորովին նոր ձևաչափով՝ լեռներում, պայծառ արևի տակ։ Սա մի վայր է, որը դեպի իրեն է ձգում վառ, ուժեղ և էներգիայով լի մարդկանց: Հետևելով համաշխարհային միտումներին՝ «Մայլեռ» համալիրը կիրառում է լավագույն փորձը և ստեղծում լավագույն թիմը: