Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Մասնաճյուղի Կառավարիչ
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Deadline: 29 փետրվարի, 2020

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը Մասնաճյուղի Կառավարչի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում;
- Ապահովել մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցումը;
- Իրականացնել հաճախորդների ակտիվ ներգրավում;
- Իրականացնել բանկային պրոդուկտների վաճառք;
- Արդյունավետ իրականացնել մասնաճյուղի առջև դրված նպատակները, ապահովել շահութաբեր աշխատանք;
- Իրականացնել մասնաճյուղի անձնակազմի արդյունավետ կառավարում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Բանկում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում;
- ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն;
- MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Թիմում աշխատելու և ղեկավարելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում;
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Մասնաճյուղի Կառավարիչ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային աշխատավարձ, առավելությունների լայն փաթեթ:

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :