Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Մենեջեր (Գնումներ, Լոգիստիկա, Պահեստամասերի Ներկրում և Վաճառք)
This announcement  has been retrieved
Company: Specmash
Location: Երևան, Armenia
Duration: Մշտական
Deadline: 13 մարտի, 2022

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Սպեցմաշ» ընկերությունը փնտրում է մենեջեր, որը պատասխանատու կլինի գնումների, լոգիստիկայի, պահեստամասերի ներկրման և վաճառքի համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները;
- Պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ;
- Կատարել գնումներ արտերկրից, կազմակերպել դրանց տեղափոխումը ՀՀ, զբաղվել պահստամասերի վաճառքով:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային ծրագրերի իմացությունը ցանկալի է (MS Office);
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *************@****.** էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Մենեջեր (Գնումներ, Լոգիստիկա, Պահեստամասերի Ներկրում և Վաճառք)»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

200,000 ՀՀ դրամ (առանց հարկերի)

ABOUT COMPANY: 

«Սպեցմաշ» ՍՊԸ հանդիսանում է գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարողը և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:

Առաքելությունը
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:

Ինչպես են կատարելագործվում
Խորհրդակցություն
Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:

Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: