Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
ՄՌԿ Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Պանո
Location: Երևան, Armenia
Deadline: 05 Սեպտեմբերի 2023

TERM: 

Ամբողջ

JOB DESCRIPTION: 

«Պանո» հացի արտադրամասը, որը ունի մոտ 10 տարվա արտադրական փորձ՝ ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր էլ ավելի զարգանալով, ձեռք է բերում նորանոր հաջողություններ: Պանոն փնտրում է փորձառու և բանիմաց Մարդկային ռեսուրսների ղեկավարի, ով կնպաստի և կօգնի ստեղծել երազանքների թիմ հետագա նվաճումների համար:

RESPONSIBILITIES: 

- Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, արձակուրդների տրամադրման հետ կապված աշխատանքների իրականացում;
- Աշխատատողների աշխատանքային ժամերի, գրաֆիկների, հերթափոխերի, բացակաների հաշվարկների իրականացում;
- Համապատասխան գրանցամատյանների վարում;
- Աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, ներքին իրավական ակտերի կազմում և ընթացիկ փաստաթղթաշրջանառության իրականացում;
- Պաշտոնից բխող այլ պարտականությունների իրականացում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Մասնագիտական կրթություն տվյալ ոլորտում;
- Փորձառնություն՝ 2+ տարիների մասնագիտական փորձ;
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի առնվազն լավ տիրապետում;
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Որոշումներ կայացնելու և խնդիրներին արագ լուծում տալու հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները ***@************.** էլ. հասցեին:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացաբուլկեղեն արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունն սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է և այժմ աշխատողների թիվը դարձել է 73 : Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանի և ԼՂՀ տարածքներում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի և ԼՂՀ բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: