Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ներքին Աուդիտոր
This announcement  has been retrieved
Company: Global Credit
Location: Երևան, Armenia
Deadline: 18 Նոյեմբերի 2023

TERM: 

Ամբողջ դրույք (09:00 - 18:00)

JOB DESCRIPTION: 

Ներքին Աուդիտորը իրականացնելու է Ընկերության գործունեության համապատասխանության ստուգում:

RESPONSIBILITIES: 

- Ընկերության գործունեության համապատասխանության ստուգում՝ ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, Ընկերության ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան;
- Ընկերության գնումների գործընթացի իրականացման ստուգում;
- Ընկերության աշխատակիցների կողմից Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան գործելու ստուգում;
- Ընկերության աշխատակիցներին տրված լիազորությունների գնահատում՝ բացառելու համար հնարավոր չարաշահումները;
- Աուդիտորական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում;
- Հետստուգումային հսկողություն, հետստուգումային հսկողության արդյունքների հիման վրա վերադասին հաշվետվությունների ներկայացում;
- Ընկերության ներքին վերստուգման տարեկան պլանի կազմման աշխատանքներին մասնակցություն;
- Տարեկան պլանային, ինչպես նաև արտապլանային ստուգումներին աջակցություն;
- Ընկերության գործունեության արդյունավետության շուրջ առաջարկությունների ներկայացում;
- Ընկերության ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների կատարում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Կրթությունը՝ բարձրագույն (ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում);
- Աշխատանքային փորձը՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում;
- Համակարգչային գիտելիքները՝ «MS Office» ծրագրային փաթեթ, «ՀԾ-Բանկ» համակարգ;
- Լեզուների իմացությունը՝ հայերեն (գերազանց), ռուսերեն և անգլերեն (լավ);
- Գործարար որակները` վերլուծական մտածելակերպ, նախաձեռնողականություն, արդյունքին և նպատակին ուղղվածություն, խնդիրների լուծում, հաշվետվությունների մշակում:

APPLICATION PROCEDURES: 

Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը` https://www.globalcredit.am/about-us/career պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

Տրամադրվող արտոնությունների փաթեթը`
- Մրցունակ աշխատավարձ;
- Առողջության ապահովագրություն;
- Վճարվող ազատ օրեր և ժամեր (day off, time off);
- Արտոնյալ պայմաններով սպառողական վարկեր;
- Եռամսյակային պարգևավճարներ;
- Երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ;
- Հետբուհական կրթության ֆինանսավորում և այլն:

ABOUT COMPANY: 

«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշմամբ) ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ մասնակիցների/ բաժնետերերի համատեղ ընդհանուր ժողովի 2014թ. հունիսի 09-ի որոշմամբ (արձանագրություն թիվ 03): Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «Կրեդիտ Յունիոն», «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը: