Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Սարքաշինական Արտադրության Ինժեներ-Տեխնոլոգ
This announcement  has been retrieved
Company: Thermorex
Location: Yerevan, Armenia
Deadline: 13 Մարտի 2024

TERM: 

8-ժամյա, երկուշաբթիից ուրբաթ

JOB DESCRIPTION: 

Ինժեներ-տեխնոլոգը մասնակցում է տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը և ներդրմանը, սարքավորումների և հանդերձանքի ընտրությանը, տեխնոլոգիական գործառնությունների կատարելագործմանը, արտադրանքի կոնստրուկցիայի լրամշակմանը և ճշգրտմանը, միջազգային հավաստագրման համար փաստաթղթերի պատրաստմանը, փորձանմուշների պատրաստմանը և փորձարկմանը, և որակի ապահովման ծրագրի իրականացմանը:
Հաջողակ թեկնածու կհամարվի ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված և ինքնակազմակերպված մարդն, ով սիրում է սովորել, լուծել խնդիրներ և նպաստել թիմի զարգացմանը:

RESPONSIBILITIES: 

- Արտադրության տեխնոլոգիայի, արտադրվող սարքերի աշխատունակության և ֆունկցիոնալության ապահովման սկզբունքների և առանձնահատկությունների տիրապետում;
- Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության վրա տարբեր գործոնների ազդեցության վերլուծություն;
- Տեխնոլոգիական գործընթացների և տեխնիկական հագեցվածության թերությունների բացահայտում, դրանց կատարելագործման և բարելավման առաջարկների գեներացում;
- Առաջադեմ սարքավորումների ձեռքբերման և առկա սարքավորումների արդիականացման հնարավորությունների որոնում և առաջարկում;
- Նոր արտադրատեսակների արտադրության համար տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների/հանդերձանքի մշակում և եղածների կատարելագործման առաջարկում;
- Արտադրանքի տիպիկ խափանումների պատճառների վերլուծություն և դրանց կոնստրուկցիայի լրամշակման աջակցությունների գեներացում;
- Որակի ապահովման ծրագրի օպտիմալացման առաջարկների գեներացում;
- Նոր արտադրատեսակների փորձանմուշների պատրաստման ղեկավարում, դրանց փորձարկման կազմակերպում, արդյունքների վերլուծություն և արձանագրությունների կազմում;
- Արտադրողականությունը բարձրացնելու հնարավորությունների ինժեներական որոնման իրականացում;
- Մասնակցություն նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության հետազոտական աշխատանքներին:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն ինժեներատեխնիկական կրթություն;
- Նյութագիտության հիմունքների, մետաղամշակման, սարքաշինության, զոդման, հավաքման գործընթացների, թույլտվածքների և նստեցվածքների, էլեկտրատեխնիկայի հիմունքների, ստանդարտացման համակարգերի իմացություն;
- Աշխատանքային փորձը սարքաշինական արտադրությունում ցանկալի է;
- CAD ծրագրային ապահովման (AutoCAD, Solidworks), լեզուների իմացությունը կհամարվի առավելություն;
- Գրասենյակային համակարգչային ծրագրերի, տեխնիկական և կազմակերպչական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություններ:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ները *******@*********.*** էլ. հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը («Engineer-Тechnologist»): Հարցերի համար խնդրում ենք զանգահարել +37491 196151 հեռախոսահամարով։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային՝ ըստ հմտության մակարդակի:

ABOUT COMPANY: 

«Թերմորեքս»-ն արտադրում է տարբեր տեսակների բիմետալիկ թերմոստատներ: