Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
«Սեյսմիկ Անվտանգության Բարելավման Ծրագրի» Համակարգողի Օգնական
This announcement  has been retrieved
Company: Armenian Territorial Development Fund
Location: Երևան, Armenia
Duration: 1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ
Deadline: 27 մայիսի, 2020

JOB DESCRIPTION: 

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը», որի հիմնական բաղադրիչը հանդիսանում է 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից 88.5-ը ԱԶԲ-ի վարկն է, իսկ 18.5 միլիոնը՝ պետական համաֆինանսավորումը: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» հանդիսանում է արդյունքահեն վարկավորմամբ տարածաշրջանում իրականացվող առաջին ծրագիրը, որը ի տարբերություն այլ վարկային ծրագրերի ֆինանսավորվում է վարկային պայմանագրով նախատեսված արդյունքային ցուցանիշներին հասնելու դեպքում: Ծրագիրը բաղկացած է 4 արդյունքային ոլորտներից, որոնց միջոցով խմբավորված են ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր գործողությունները․
ա) Դպրոցական շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում;
բ) Սեյսմիկ աղետներին դիմակայելու պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում;
գ) Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում;
դ) Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման կարողությունների բարձրացում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն իրավաբանական կամ տնտեսագիտական կրթություն;
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, MS Project)։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *.*********@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը (««Սեյսմիկ Անվտանգության Բարելավման Ծրագրի» Համակարգողի Օգնական»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել հղմանը http://www.atdf.am/hy/Home: