Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Շինարար/ Ճարտարագետ
This announcement  has been retrieved
Company: AAH
Location: Yerevan, Armenia
Duration: Մոտավորապես 6 ամիս՝ ծրագիրը հաստատվելուց հետո
Deadline: 01 Հոկտեմբերի 2023

TERM: 

Ծառայությունների մատուցման պայմանագիր

JOB DESCRIPTION: 

Ակցիա Սովի Դեմ հիմնադրամը փնտրում է շինարար/ճարտարագետների, ովքեր պետք է անցկացնեն շենքերի վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում Հայաստանի տարբեր մարզերում։ Պայմանագիրը մոտավորապես 6 ամիս ժամկետով է՝ սկսած հոկտեմբերի կեսերից՝ ծրագիրը դոնորի կողմից հաստատվելուց հետո։

RESPONSIBILITIES: 

- Անցկացնել շենքերի վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում;
- Կազմել վերականգնողական և շինարարական աշխատանքների տեխնիկական նախագծման փաստաթղթեր;
- Մշակել գնումներին առընչվող փաստաթղթեր, ներառյալ ֆինանսական հաշվարկներ և տեխնիկական բնութագրեր;
- Աջակցել գնումների կազմակերպման գործընթացին՝ հաշվետվությունների կազման և տեխնիկական գնահատման միջոցով;
- Աջակցել տեխնիկական բնույթի աշխատանքային պայմանագրի մշակման և կազման գործընթացներին;
- Կապալառուների հետ համատեղ մշակել շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ;
- Ապահովել վերականգնողական և շինարարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու անհրաժեշտ թույլտվությունները;
- Իրականացնել վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելով բոլոր պլանավորված գործողությունների իրականացումը ըստ նախագծի, տեխնիկական բնութագրերի և աշխատանքային գրաֆիկի;
- Հետամուտ լինել բոլոր վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը՝ որակի և հաշվետվողականության չափանիշների համաձայն;
- Աջակցել շինարարական աշխատանքներում պահանջվող նյութերի (որակական և քանակական) առկայությունը՝ ըստ մշակված աշխատանքային պլանի, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ քանակի մասնագետների ներգրավվումը շինարարական/վերականգնողական աշխատանքներում;
- Շինարարական/վերականգնողական գործընթացում ծագած ցանկացած հարց լուծել փոխըմբռման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում;
- Ապահովել անվտանգության ընթացակարգերի ու կանոնների իրականացումը;
- Պարբերաբար պատրաստել շինարարության ընթացքին առընչվող հաշվետվություններ;
- Ծրագրի համակարգողի և պատասխանատուի հետ համագործակցաբար զեկուցել ծագած խնդիրների մասին և հանդես գալ առկա խնդիրներն արդյունավետ լուծման առաջարկություններով;
- Ստուգել համաձայնեցված ստանդարտներին համապատասխան կատարված աշխատանքների որակը և ծավալը, ինչպես նաև դուրս գրել վճարման ենթակա անդորրագրեր;
- Այլ շահագրգիռ կողմերի հետ ցուցաբերել համակարգված մոտեցում՝ վերականգնողական և շինարարական աշխատանքների սահուն և արդյունավետ իրականացման համար;
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկապես աջակցել թիմի մյուս անդամներին և կապալառուներին՝ ապահովելով աշխատանքի սահուն և արդյունավետ իրականացումը։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ շինարարության ոլորտներում;
- Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Ջրի/ ջրահեռացման, վերականգնողական և սանիտարական պայմանների բարելավման ոլորտներում փորձը առավելություն է;
- Կազմակերպչական և պլանավորման հմտություններ՝ վերականգնողական աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար;
- Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
- AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորդելու պատրաստակամություն;
- Հայոց լեզվի գերազանց իմացություն;
- Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն;
- Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
- Վերլուծական կարողություն և հաշվետվություն պատրաստելու հմտություններ;
- Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ;
- Փորձառություն գենդերային հավասարության խթանմանն ուղղված հարցերում;
- Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն;
- Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առընչությամբ ճկունություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV-ները և ակնկալվող օրական վարձատրության չափը հետևյալ էլ. հասցեին՝ ***********@**.********.*** նամակի վերնագիր (Subject) դաշտում նշելով՝ «Շինարար/ Ճարտարագետ» մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ADDITIONAL NOTES: 

- Աշխատանքային վայրը՝ ք․ Երևան, հաճախակի ճամփորդություն դեպի մարզեր։
- Փոխադրամիջոցը և կացության վայրը տրամադրվում է Ակցիա սովի դեմ-ի կողմից:
- Վճարումներն իրականացվելու են ամսական կտրվածքով` աշխատանքային ժամանակացույցը հաստատելուց և ամսական հաշվետվությունները ներկայացնելուց հետո։
- Աշխատակիցն ինքն է պատասխանատու իր ապահովագրության համար։

ABOUT COMPANY: 

Action Against Hunger – Spain, as part of the Action Against Hunger International network, is an international non-governmental, private, apolitical, non-confessional and non-profit organisation. Action Against Hunger is an international humanitarian organization that fights hunger. Founded in France in 1979 and with 40+ years of experience in conflict zones, natural disasters and response to food crises, Action Against Hunger is one of the lead international organizations specialized in addressing hunger and its underlying causes.
Currently 500 expatriate and more than 5,000 national employees are working in the International Network. Action Against Hunger is present in more than 50 countries and has been operating in the South Caucasus region since 1994.