Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Շուկայի Զարգացման Պատասխանատու
This announcement  has been retrieved
Company: Սյունիք Ֆուդ/ Syunik Food
Location: Երևան, Armenia
Deadline: 28 օգոստոսի, 2021

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուի` վաճառքի մասնագետի, որը պատասխանատու կլինի ընկերության ապրանքատեսականու վաճառքի խթանման ու ընդլայնման, հաճախորդների հետ փոխշահավետ և երկարատև համագործակցության ապահովման համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում;
- Պլանավորել յուրաքանչյուր աշխատանքային օրը և այցելել տարածքներ;
- Ապահովել վաճառակետերում ապրանքների ներկայացվածությունը, հագեցվածությունն ու դասավորվածությունը;
- Փակցնել գնապիտակներ ու պաստառներ;
- Իրականացնել ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ;
- Վարել բանակցություններ, ներգրավել նոր վաճառակետեր;
- Ապահովել նոր ապրանքների հաջող մուտքը վաճառակետեր;
- Պատվերը ձևակերպել և հանձնել պահեստ;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ աշխատանքային առաջադրանքներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն, ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում;
- Աշխատանքային փորձ, մասնավորապես ակտիվ վաճառքի ոլորտում;
- Վարորդական իրավունք (BC կարգ);
- Բանակցելու, վաճառքի հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Մաթեմատիկական գիտելիքներ, զարգացած տրամաբանական մտածողություն;
- Լավատեսություն, դրական աուրա;
- Հաղորդակցման էթիկա և բանակցելու ճկունություն;
- Խոսքի հստակություն և գրավչություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Հետաքրքրություն պահածոների նկատմամբ;
- Նախաձեռնողականություն;
- Ներկայանալի արտաքին:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ռեզյումեն ****@**********.** էլ. հասցեին կամ զանգահարել +37493309497 համարին։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Սյունիք ֆուդ» ՓԲԸ հիմնադրվել է 2017 թ.: Կազմակերպությունը արտադրում է պահածոյացված մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն, մուրաբաներ, հյութեր և պահածոներ ներքին և արտաքին շուկաներ: