Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
ՍիվիլՆեթ Ստուդիա/ Վիդեո Արտադրության Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Civilitas
Location: Երևան, Armenia
Duration: Անժամկետ
Deadline: 20 Դեկտեմբերի, 2019

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Սիվիլիթաս հիմնադրամը փնտրում է ակտիվ և նախաձեռնող Վիդեո Արտադրության Ղեկավար ՍիվիլՆեթ Ստուդիայի համար (CivilNet Studio): Վիդեո Արտադրության Ղեկավարը ղեկավարելու է բաժնի աշխատանքները: Նա պատասխանատու կլինի նախագծերի ամբողջական մշակման համար՝ համագործակցության ներգրավումից, կոնցեպտի մշակումից մինչև արտադրություն, աշխատանքների վերջնականացում և հանձնում։

RESPONSIBILITIES: 

- Մեդիա Արտադրության Ղեկավարի անմիջական ղեկավարությամբ համակարգել բաժնի ամենօրյա գործունեությունը;
- Համակարգել հաճախորդների ներգրավումը;
- Ժամանակին և հաստատված բյուջեի շրջանակում մատուցել բարձրորակ ծառայություն;
- Մշակել առաջարկներ հաճախորդների կարիքներին և պահանջներին համաձայն;
- Վիդեո արտադրության ընթացքում վերահսկել ներգրավված թիմի աշխատանքը;
- Տեղեկացված լինել վիդեո արտադրության լավագույն փորձից և առկա ամենանորարար մոտեցումներից/ լուծումներից;
- Վերահսկել կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների արխիվացման գործընթացը։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ վիդեո արտադրության ղեկավարման ոլորտում;
- Տեսանյութերի նկարահանման և մոնտաժման կարողություն;
- Adobe Creative Suite ծրագրերի իմացություն;
- Վիդեո արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ բանիմացություն;
- Ուղիղ հեռարձակման փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Կազմակերպչական, ծրագրման և հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Միաժամանակ տարբեր նախագծեր ծրագրելու և վերահսկելու ունակություն;
- Անհրաժեշտության դեպքում գիշերային ժամերին, հանգստյան և ոչ աշխատանքային օրերին աշխատելու պատրաստակամություն։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **************@*****.*** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Վիդեո Արտադրության Ղեկավար»)։ Ընտրությունը կարող է կատարվել վերջնաժամկետից շուտ։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

ՍիվիլՆեթ Ստուդիան Սիվիլիթաս հիմնադրամի՝ վիդեո արտադրության ծառայությունների բաժինն է, որը գործում է ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությանը կից։