Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Տեսանյութի Նկարահանման Աշխատանքների Իրականացման Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: SDA
Location: Երևան, Armenia
Duration: Աշխատանքները պետք է իրականացվեն պայմանագրի ստորագրման օրվանից սկսած առավելագույնը 30 օրվա ընթացքում
Start Date: 01 նոյեմբերի, 2021
Deadline: 28 հոկտեմբերի, 2021

JOB DESCRIPTION: 

Կազմակերպությունը փնտրում է Տեսանյութի նկարահանման աշխատանքների իրականացման մասնագետ, որը կկազմակերպի և կիրականացնի «Կաթի արտադրական տեխնոլոգիա» թեմայով երեք տեսահոլովակի նկարահանման աշխատանքները և կիրականացնի նկարահանված նյութի հետագա մշակումը, վերջնականացումը և սահմանված ժամկետներում հանձնումը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Պատրաստված տեսահոլովակները ուսումնական բնույթ են կրում և նախատեսված են օնլայն հարթակում տեղադրման և ուսումնական նպատակով դիտումների համար: Քանի որ դիտորդների թիրախային խմբերն են միջին ու խոշոր գյուղացիական տնտեսությունները, ոլորտում զբաղվածները, ուսանողները և այլն, այդ իսկ պատճառով տեսանյութերը պետք է պատրաստվեն հնարավորինս հասանելի ու մատչելի: Ակնկալվում է, որ պայմանագրի ավարտին ծառայություն մատուցողի կողմից կտրամադրվի բարձրորակ տեսաձայնային տվյալներով երեք տեսանյութ:

RESPONSIBILITIES: 

Մասնագետի հիմնական պարտականությունները ներառում են՝
- Համակարգել կաթի արտադրական տեխնոլոգիա թեմայով ուսումնական տեսանյութերի նկարահանման ընդհանուր գործընթացը և աշխատանքային խմբի գործողությունները;
- Ցուցաբերել տեսանյութի նկարահանումները Երևանից մոտ 60 կմ շառավղով կազմակերպելու պատրաստակամություն;
- Սերտորեն համագործակցել տեսանյութերում նկարահանվող մասնագետի ու ՌԶԳ ՀԿ թիմի հետ;
- Իրականացնել նկարահանման համար մասնագետի/ դասընթացավարի հետ նախապատրաստական աշխատանքներ;
- Իրականացնել երեք տարբեր թեմաներով՝ 1) «կովերի պահվածքի ձևերը և համակարգերը», 2) «Անասնաշենքի նկատմամբ զոոհիգիենիկ պահանջները և գոմաղբի հեռացումը» և 3) «Կովերի կերակրումը, խնամքը և լիակթումը» տեսանյութերի նկարահանման բուն գործընթացը;,
- Իրականացնել արդեն նկարահանված տեսանյութերի մոնտաժը;
- Տեղադրել ծրագրի անվանման, լոգոների, հայերեն լեզվով տիտրերը;
- Խմբագրումներից և կազմակերպության նկատառումներով շտկումներից հետո կազմակերպությանը 4-5 րոպե տևողությամբ պատրաստել երեք հոլովակների նախնական տարբերակների ներկայացումը;
- Հանձնել լրամշակված վերջնական տարբերակները։

REQUIRED QUALIFICATIONS: 

Մասնագետը պետք է ունենա հետևյալ որակավորումները, հմտությունները և տեխնիկական հնարավորությունները.
- Վիդեո նկարահանման և տեսանյութերի պատրաստման համապատասխան վկայագիր;
- Լուսային ու ձայնային բարձր որակի չափանիշներին համապատասխանող տեսանյութ նկարահանելու տեխնիկա ու մասնագետների խումբ;
- Առնվազն 2 տարվա փորձ ծավալելու մասնագիտական գործունեություն վերոնշյալ ոլորտում;
- Թիմում և անհատական աշխատելու ունակություն;
- Սահմանված ժամկետում խնդիրները լուծելու կարողություն;
- Ստեղծագործական և նորարարական մտածողություն/մոտեցում;
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել՝
- Ինքնակենսագրական (CV),
- Վերոգրյալ ծառայությունները կատարելու համար պահանջվող որակավորումները և համապատասխան փորձը հավաստող փաստաթղթեր/ տեղեկություններ,
- ֆինանսական առաջարկ (ձևաթուղթը՝ կից):
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել *.**********@*********.** էլ. հասցեին մինչ վերջնաժամկետի ավարտը` նամակի վերնագրում նշելով «Տեսանյութի նկարահանման աշխատանքների իրականացման մասնագետ»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT: 

«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից Sida-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Ծրագրի իրականացման տևողությունն է 2020 թ. հուլիսից մինչև 2022թ. ապրիլը: Պիլոտային ծրագրի նպատակն է աջակցել գործազուրկ կանանց և երիտասարդներին, ինչպես նաև խոցելի խմբերի այլ ներկայացուցիչներին՝ բարելավելու իրենց (ինքնա) զբաղվածությունը (եկամտաբեր և աշխատանքի հնարավորություններ ընձեռող)՝ բարձրացնելով հմտություններ և ծառայություն մատուցող պետական և մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների և գործատուների կարողությունները և մոտիվացիան՝ համագործակցելու, մշակելու և առաջարկելու տուրիզմի/ հյուրընկալության և գյուղատնտեսության/ ագրոբիզնեսի ոլորտներում բարելավված և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան ոչ ֆորմալ դասընթացներ:

ATTACHMENTS:

ATTACHMENTS Ֆինանսական առաջարկ - Financial Proposal_Film maker_ANAU.DOC

ABOUT COMPANY: 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: Կազմակերպությունը գյուղատնտեսության և համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնում 2003 թվականից Տավուշի, Շիրակի, Լոռու, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ավելի քան 200 համայնքներում: ՌԶԳ-ն գործում է որպես զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություն, ինչպես նաև որպես գործարար խորհրդատվական ծառայություններ տրամադրող կազմակերպություն: