Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Թղթակցային Հարաբերությունների Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Duration: Մշտական
Deadline: 05 հուլիսի, 2022

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը թղթակցային հարաբերությունների մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

RESPONSIBILITIES: 

- Օտարերկրյա թղթակից բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների հետ հաստատել և զարգացնել թղթակցային հարաբերություններ;
- Համագործակցել և վարել բանակցություններ ընթացիկ թղթակից բանկերի հետ;
- Նոստրո հաշիվների վերաբերյալ իրականացնել հարցումներ;
- Իրականացնել ակրեդիտիվների և բանկային երաշխիքների թողարկում;
- Հետազոտել խնդրահարույց փոխանցումները, իրականացնել հարցումներ, ուղղում և չեղարկում:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` միջազգային հարաբերությունների ոլորտում;
- Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն;
- SWIFT համակարգի իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*****.** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Թղթակցային հարաբերությունների մասնագետ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ADDITIONAL NOTES: 

Էվոկաբանկն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Ընթացիկ, տոնական և տարեվերջյան բոնուսներ;
- Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս;
- Ազատ օրեր;
- Ընդմիջման հարմարավետ գոտի;
- Նորաոճ dress code;
- Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր;
- Անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում;
- Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը: Աշխատում է mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի առնելով դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Աշխարհը թվային է դառնում, և Էվոկաբանկը պատրաստ է դրան: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ www.evocabank.am: