Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Տնօրենի Օգնական
This announcement  has been retrieved
Company: BaconProduct
Location: Արզնի, Կոտայքի մարզ, Armenia
Deadline: 16 հունվարի, 2021

TERM: 

Լրիվ դրույք (Երկուշաբթի - ուրբաթ 09:00-18:00)

JOB DESCRIPTION: 

Բեկոն Պրոդուկտ ընկերությունն աշխատանքի է հրավիրում արագ կողմնորոշվող և կազմակերպված աշխատակցի Տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել տնօրենի օրակարգի պլանավորում, արդյունավետ կառավարում;
- Իրականացնել տնօրենի կողմից հաստատված հանձնարարականների և հրամանների կազմում, ծանուցում, վերջիններիս կատարման նկատմամբ վերահսկողություն;
- Ժամանակին և պատշաճ ձևով կազմակերպել և վերահսկել գրասենյակի փաստաթղթաշրջանառություն;
- Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժին;
- Վարել նամակագրություն (մուտքային/ ելքային);
- Կազմակերպել գործնական հանդիպումներ;
- կազմակերպել ընկերության այցելուների արդյունավետ և բարեկիրթ ընդունելություն (անհրաժեշտության դեպքում սուրճի հյուրասիրություն);
- Մասնակցել ժողովներին, վարել արձանագրություններ;
- Կազմակերպել և վերահսկել տնօրենի, բաժինների միջև հաղորդակցությունը;
- Կատարել տնօրենի կողմից այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն բիզնես կառավարման ոլորտում;
- 2-3 տարվա աշխատանքային փորձը նմանատիպ հաստիքում ցանկալի է;
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Word, Excel, Outlook;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու կարողություն (Xerox, Fax, Scan և այլն);
- Սահմանված ժամկետներում առաջադրանքներ և բազմատեսակ նախագծեր իրականացնելու հմտություններ;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, կարգապահություն, պատասխանատվության զգացում և գաղտնապահություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Տնօրենի օգնական»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ADDITIONAL NOTES: 

Ընկերությունը աշխատակիցներին տրամադրում է անվճար ճաշարան և ծառայողական տրանսպորտ: Երևանից աշխատավայր ծառայողական մեքենայով 30 րոպե է:

ABOUT COMPANY: 

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ հիմնադրվել է 1995 թ.: Ընկերությունը զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: