Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Տնօրենի Տեղակալ Տնտեսական Անվտանգության Գծով
This announcement  has been retrieved
Company: Շին-1
Location: Երևան, Armenia
Start Date: Շտապ
Deadline: 27 հոկտեմբերի, 2021

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

«Շին-1» շինարարական ընկերությանը անհրաժեշտ է Տնօրենի տեղակալ տնտեսական անվտանգության գծով:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել Ընկերությունում տնտեսական անվտանգության համակարգի բիզնես գործընթացների մշակում, ներդնում և օպտիմալացում;
- Մշակել տնտեսական անվտանգության ոլորտի փաստաթղթերը;
- Կատարել գործընկեր կազմակերպությունների վճարունակության, հուսալիության համապարփակ ստուգում՝ նախքան գործարքներ կնքելը;
- Իրականացնել թափուր պաշտոնների թեկնածուների ստուգում և հաստատում (մասնագիտական և գործարար համբավ, դատվածություն և այլն);
- Կանխարգելել Ընկերության դեմ ուղղված հանցագործությունները;
- Փոխգործակցել պետական կառավարման և իրավապահ մարմինների հետ;
- Իրականացնել գործընկերների հետ փոխհամագործակցության հաստատման, համագործակցության սահմանների պարբերական վերանայում, ընդլայնում կամ կրճատում, նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների մշակում և կիրառում;
- Իրականացնել ներկազմակերպչական խնդիրների, ապօրինի գործողությունների բացահայտում, պատճառների պարզում, արձանագրված փաստերի խմբավորում, վերլուծություն, վիճակագրության վարում;
- Պատրաստել և ներկայացնել պարբերական ու արտահերթ իրավիճակային զեկույցներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն; լրացուցիչ կրթություն տնտեսական և/ կամ անվտանգության ոլորտում;
- Աշխատանքային փորձ առևտրային կառույցներում; տեղեկատվության պաշտպանության և տնտեսական անվտանգության գործընթացների հետ աշխատելու փորձ, նախընտրելի է խոշոր տնտեսություններում;
- Անվտանգության համակարգի ներդրման ունակություն և աշխատանքային ստանդարտների իմացություն;
- Գործընկերների ստուգման մասնագիտացված ծրագրերի իմացություն;
- Առաջնորդության որակներ, պատասխանատվության բարձր զգացում, արդյունքների վրա կենտրոնանալու ունակություն:

APPLICATION PROCEDURES: 

Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը լուսանկարով **.******@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տնօրենի տեղակալ տնտեսական անվտանգության գծով»):

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային

ABOUT COMPANY: 

«Շին-1» շինարարական ընկերությունը ներկայացնում է «Պրոշին» ՍՊԸ: