TERM: 
Ամբողջ դրույք
JOB DESCRIPTION: 
Fund for Armenian Relief-ի Հայաստանի մասնաճյուղը, «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում, հրավիրում է դիմել ծրագրի աշխատակցի թափուր հաստիքը զբաղեցնելու համար
RESPONSIBILITIES: 
- Իրականացնել Ծրագրի շրջանակներում Իջևան համայնքում նախատեսված ծրագրային գործառույթները,
- Կազմակերպել հանդիպումներ, դասընթացներ, համայնքային/կրթական միջոցառումներ,
- Աշխատել առողջապահական, կրթական հաստատությունների ընտանիքների, երեխաների, երիտասարդների, հասարակության այլ խմբերի հետ,
- Մշակել աշխատանքային պլաններ և պատրաստել հաշվետվություններ,
- Վեր հանել/ բացահայտել համայնքային կարիքները և առաջարկել լուծումներ,
- Կապ հանդիսանալ համայնքի և Ծրագրի թիմի միջև Երևանում,
- Ներկայացնել կազմակերպությունը համայնքին և այլ շահագրգիռ կողմերին,
- Վերահսկել կազմակերպության կողմից համայնքում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները,
- Մասնակցել ծրագրի արդյունավետության գնահատման աշխատանքներին,
- Մշտապես հետևել սոցիալական ապահովության, առողջապահության, տնտեսական զարգացման և կրթության ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին տեղական, մարզային և հանրապետական մակարդակներում,
- Կապ հաստատել համայնքում ներկա և/կամ աշխատանք ծավալող կազմակերպությունների հետ,
- Փնտրել ու գտնել համագործակցության հնարավորություններ:
REQUIRED QUALIFICATIONS: 
- Բարձրագույն կրթություն,
- Իրազեկվածություն մարզի/համայնքի առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության, համայնքային/տնտեսական զարգացման/գյուղատնտեսական կառույցներից,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ,
- Համակարգչային հմտություններ, սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն,
- Ծրագրերի կառավարման կարողություն՝ ներառյալ կարիքների բացահայտում, իրականացման մշտադիտարկում, հաշվետվությունների պատրաստում,
- Ծրագրերի պլանավորման և աշխատանքային պլանների մշակման կարողություն:
APPLICATION PROCEDURES: 
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք Ձեր ռեզյումեն (CV) կամ ինքնակենսագրականը ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին.
info@far.am
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
ABOUT: 
«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիր