Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վարկային Մասնագետ Արմավիրում
This announcement  has been retrieved
Company: CARD AgroCredit UCO
Location: ք. Արմավիր, Արմավիրի մարզ, Armenia
Deadline: 01 մարտի, 2022

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈւՎԿ փնտրում է վարկային մասնագետ:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով;
- Ձևավորել և սպասարկել վարկային պորտֆել;
- Անմիջականորեն մասնակցել նոր վարկառուների ներգրավման ու սպասարկվող վարկային պորտֆելի տարածքային ու ծավալային ընդլայնման գործընթացին;
- Նախապատրաստել և վերադասի քննարկմանը ներկայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ու դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր;
- Վարկային առաջարկները քննարկելու նպատակով Ընկերության վարկային կոմիտեում հանդես գալ վարկերի տրամադրման վերաբերյալ առաջարկներով;
- Նախապատրաստել և ստորագրման ներկայացնել վարկերի տրամադրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը;
- Կազմել և վարել վարկառուների վարկային գործեր;
- Իրականացնել վարկերի ընթացիկ սպասարկում և մոնիտորինգ. լրացնել համապատասխան փաստաթղթեր և հաշվետվություններ ու ներկայացնել դրանք մասնաճյուղի կառավարչին և/կամ Կազմակերպության Գործառնական տնօրենին;
- Իրականացնել Վարկային կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված և մասնաճյուղի կառավարիչի հանձնարարությամբ այլ առաջադրանքներ:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը բանկային համակարգում կդիտվի որպես առավելություն;
- ArmSoft ծրագրից օգտվելու հմտությունները կդիտվեն որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու կարողություն;
- Արմավիր, Էջմիածին կամ հարակից գյուղերի բնակիչ լինելը ցանկալի է։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրի տողում հստակ նշելով պաշտոնի անվանումը («Վարկային մասնագետ»), կամ նկարով ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ «Արմավիր» մասնաճյուղի գրասենյակ. հասցեն՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 4/7։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։

ABOUT COMPANY: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://agrocredit.am/about-us/: