Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վարկային Մասնագետ Գլխամասային Գրասենյակում
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Deadline: 29 փետրվարի, 2020

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը փնտրում է Վարկային Մասնագետ Գլխամասային Գրասենյակում, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

RESPONSIBILITIES: 

- Իրականացնել հաճախորդների ներգրավում և ակտիվ վաճառք;
- Տրամադրել խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ;
- Ընդունել և վերլուծել հայտերը;
- Իրականացնել արտաքին գործընկերների հետ համագործակցություն;
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ;
- Հետևել հաճախորդների վճարումներին:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես բիզնես վարկերի գծով մասնագետ;
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն;
- MS Word, MS Excel ծրագրերի և ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն;
- Միջազգային որակավորումները դիտարկվում են որպես մեծ առավելություն;
- Հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ;
- Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ;
- Վերլուծական ճկուն միտք;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին` վերնագրում նշելով «Վարկային Մասնագետ Գլխամասային Գրասենյակում»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների լայն փաթեթ, այդ թվում առողջության ապահովագրություն, Էվոկաբանկի ծառայությունների արտոնյալ պայմաններ, բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ, թրեյնինգներ և կարիերայի աճ, անգլերենի ուսուցում:

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am :