Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վարկային Մասնագետ, Մասիս
This announcement  has been retrieved
Company: CARD AgroCredit UCO
Location: ք․ Մասիս, Armenia
Deadline: 25 Դեկտեմբեր 2024թ․

TERM: 

Լրիվ

JOB DESCRIPTION: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ–ն փնտրում է վարկային մասնագետներ «Մասիս» մասնաճյուղի համար։ Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:

RESPONSIBILITIES: 

- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում;
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում;
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն;
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում;
- Վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում;
- Վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում;
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում;
- Թիմում աշխատելու ունակություն;
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում;
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է;
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել **@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ, Մասիս Մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։

ADDITIONAL NOTES: 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ABOUT COMPANY: 

CARD AgroCredit Universal Credit Organization CJSC was founded in June 2008. The mission of CARD AgroCredit is to support the sustainable agricultural development of Armenia through provision of financial services. To learn more about the Company, please visit: http://agrocredit.am/.