Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վաճառքի Մենեջեր
This announcement  has been retrieved
Company: Specmash
Location: Yerevan, Armenia
Deadline: 22 Մայիսի 2024
Announcement Code: 001

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Սպեցմաշ ընկերությունը աշխատանքի է հրավիրում հմուտ Վաճառքի Մենեջերի։ Սպեցմաշ ընկերությունը ստեղծում է արժեքներ և իրականացնում ուղիղ վաճառքներ։ Կարող եք միանալ ընկերության ուժեղ թիմին:

RESPONSIBILITIES: 

- Դիմավորել հաճախորդներին վաճառքի գրասենյակում,այցելել խոշորագույն ընկեություններ ՀՀ-ում;
- Պատասխանել հեռախոսով, սոց. հարթակներում տրվող հարցերին;
- Իրականացնել անհատական և բարեհամբույր սպասարկում;
- Տրամադրել հաճախորդներին հստակ տեղեկատվություն ընկերության կողմից առաջարկվող պրոդուկտի մասին;
- Փորձել բացահայտել հաճախորդների կարիքները և ներկայացնել համապատասխան առաջարկներ;
- Տալ հաճախորդներին խորհուրդներ և օգնել ընտրության հարցում;
- Ապահովել կազմակերպության վաճառքի աճը;
- Պահպանել դրական երկարաժամկետ հարաբերություններ, գործընկերների և հաճախորդների հետ։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Կրթությունը՝ պարտադիր բարձրագույն;
- Աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն;
- Վարորդական իրավունք, մեքենայի առկայություն;
- Համակարգչային գիտելիքներ CRM, MSOffice և այլ;
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ;
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն;
- Ինքնակատարելագուրծման և ինքնաիրացման մեծ ցանկություն;
- Պատասխանատվության զգացում;
- Կողմնորոշում և ճկունություն;
- Կրեատիվ մտածելակերպ:

APPLICATION PROCEDURES: 

Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրություն (CV) *************@****.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վաճառքի Մենեջեր»:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Աշխատավարձը՝ բարձր (ֆիքսված+ բոնուս %-ների տեսքով)

OPEN TO/ ELIGIBILITY CRITERIA: 

Մինչև 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ

ABOUT COMPANY: 

«Սպեցմաշ» ՍՊԸ գյուղատնտեսական, կոմունալ, ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար մատակարարող է և զբաղվում է դրանց իրացմամբ Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ-ին:

Առաքելությունը.
Շնորհիվ պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ՀՀ շուկայում ձեռք է բերել մեծ փորձ, որը թույլ է տալիս այսօր ապահովել առավել արդյունավետ և լավագույն ցուցանիշներ մի շարք ոլորտներում: Ընկերության առաքելությունն է ՀՀ արդյունաբերության և ագրարային սեկտորներին մատակարարելու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված մեխանիզմներ, որոնք կտնտեսեն սպառողների և՛ ժամանակը, և՛ ծախսերը:

Ինչպես են կատարելագործվում.
Խորհրդակցություն. Աշխատանքի ընթացքում իրականացվել են և անց են կացվում խորհրդակցություններ ՀՀ գյուղատնտեսական նախարարաության տեխնիկական վերահսկողության տեսչության և այլ պրոֆիլային բաժինների միջամտությամբ:
Այսպիսի մեթոդներով «Սպեցմաշ» ՍՊԸ-ի մասնագետների կապը ֆերմերների հետ հանգեցրել են գյուղտեխնիկայի վաճառքների և գյուղսարքավորումների սպասարկման ընդլայնմանը: Ներկա պահին «Սպեցմաշ» ընկերությունը ակտիվ զարգացող նապատակասլաց ընկերություն է, գիտականորեն հիմնավորված մոտեցմամբ և պրոֆեսիոնալ անձնակազմով, նպաստելու՝ հատուկ տեխնիկաների ապահովումը և դրանց էֆեկտիվ զարգացումը հայկական սպառողներին: