Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վաճառքի Վերլուծաբան
This announcement  has been retrieved
Company: Atenk
Location: Երևան, Armenia
Deadline: 30 ապրիլի, 2021
Announcement Code: 33297

TERM: 

Լրիվ դրույք

JOB DESCRIPTION: 

Վաճառքի վերլուծաբանը հավաքում է տվյալները վաճառքի մասնագետների հաշվետվություններից, գնահատում և վերլուծում է դրանք, կանխատեսում է վաճառքի ապագա միտումները և ներկայացնում եզրակացություններ:

RESPONSIBILITIES: 

- Հավաքագրել վաճառքի հաշվետվություններից վերլուծության ենթակա տվյալները;
- Իրականացնել մեծ քանակությամբ տվյալների գնահատման ռազմավարությունների և մեթոդների մշակում;
- Կատարել հավաքված տվյալների հիման վրա վաճառքների գնահատման հաշվետվությունների իրականացում և ներկայացում;
- Վաճառքների գնահատման հիման վրա կազմել եզրակացություններ և ներկայացնել առաջարկներ;
- Մասնակցել վաճառքի ռազմավարության վերաբերյալ հանդիպումներին։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բակալավրի աստիճան բիզնեսի, բիզնեսի կառավարման, ֆինանսների ոլորտում;
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ ֆինանսական ոլորտում, նաև շուկայաբանության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն;
- Վերլուծական ծրագրակազմի օգտագործման հմտություն;
- Գիտելիքներ արդյունաբերական կամ շուկայական այն ոլորտից, որում վերլուծություններ է կատարելու;
- Microsoft Word, Excel, PowerPoint ծրագրերի օգտագործման ունակություն;
- Խմբի առաջ հմտորեն և վստահ խոսելու ունակություն;
- Մաթեմատիկական և խնդիրների լուծման ուժեղ հմտություններ;
- Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ;
- Վերլուծական և ստեղծագործ միտք։

APPLICATION PROCEDURES: 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի թեմա դաշտում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform ։

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

ABOUT COMPANY: 

«Աթենք» ՍՊԸ հիմնադրվել է 1993 թ.: Ներկայումս «Աթենքը» շուկայում ներկայացնում է ավելի քան 150 ապրանքատեսակ: