Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Ոսկու Գնահատման Մասնագետ
This announcement  has been retrieved
Company: EvocaBank
Location: Երևան, Armenia
Duration: Մշտական
Deadline: 02 հոկտեմբերի, 2021

JOB DESCRIPTION: 

Էվոկաբանկը փնտրում է Ոսկու գնահատման մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

RESPONSIBILITIES: 

- Հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ոսկու գնահատման և ոսկու գրավով վարկերի մասին;
- Իրականացնել գրավադրվող արժեքների ստուգում;
- Որոշել ընդհանուր/ մաքուր կշիռը և որակը (հարգը);
-Կազմել փաստացի գրավադրվող արժեքների և գրավ դրված թանկարժեք մետաղների ընդունման-հանձնման ակտ;
- Պարբերաբար ձեռքբերել տեղեկատվություն թանկարժեք մետաղների շուկայական գնի մասին և առաջարկներ ներկայացնել ղեկավարությանը:

REQUIRED QUALIFICATIONS: 

- Միջնակարգ մասնագիտական կրթություն; բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես առավելություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ոսկերչության կամ ոսկու գնահատման ոլորտում;
- Ոսկու գնահատման և հարգորոշման որակավորման վկայական;
- Համակարգչային գիտելիքների առկայություն;
- Հաղորդակցման, թիմում աշխատելու հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; օտար լեզուների իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ոսկու գնահատման մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Մրցակցային աշխատավարձ և առավելությունների փաթեթ

ADDITIONAL NOTES: 

Կազմակերպությունն առաջարկում է՝
- Առողջության ապահովագրություն;
- Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր;
- Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ;
- Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր;
- Անգլերենի ուսուցում Evocabank-ում:

ABOUT COMPANY: 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.evocabank.am: