Close Search

Jobs and Careers

Switch to classic view Open search Close search
Վոլվո Սերվիս Կենտրոնի Տեխնիկական Սպասարկող Անձնակազմի Ղեկավար
This announcement  has been retrieved
Company: Spayka
Location: Երևան, Armenia
Deadline: 18 օգոստոսի, 2021
Announcement Code: 1650

JOB DESCRIPTION: 

Սպայկա ընկերությունը փնտրում է փորձառու աշխատակից, որը կվերահսկի և կկազմակերպի Վոլվո սերվիս կենտրոնի տեխնիկական սպասարկող անձնակազմի աշխատանքները:

RESPONSIBILITIES: 

- Կազմակերպել և վերահսկել սերվիս կենտրոնի բոլոր վարպետ-արհեստավորների կողմից կատարվող աշխատանքները;
- Կազմակերպել Ընկերության սեփական տրանսպորտային միջոցների և հաճախորդների կողմից սպասարկվող բեռնատարների վերանորոգման և սպասարկման աշխատանքների որակով, ժամանակին և պատշաճ կատարումը, կատարված աշխատանքները ամբողջ ծավալով գրանցել 1C ծրագրում;
- Կատարել աշխատանքների հավասարաչափ և ճիշտ բաշխում սպասարկման կենտրոնի վարպետների միջև, զբաղվածության և էֆեկտիվության վերահսկման համար;
- Հետևել վարպետների կողմից կատարված աշխատանքների որակին և արագությանը;
- Մշտապես համագործակցել պահեստամասերի բաժնի աշխատակիցների հետ, տեղեկացված լինել պահեստում առկա պահեստամասերի առկայության և մնացորդի վերաբերյալ, ըստ կատարվող աշխատանքների հաշվետվությունների պահեստամասերի բաժնի պատասխանատուին նախապես ներկայացնել անհրաժեշտ պահեստամասերի պատվեր հայտ;
- Հետևել սպասարկման կենտրոնի սարքավորումների, հատուկ գործիքների, դիագնոսիկ սարքերի և այլ նյութատեխնիկական բազայի սարքինությանը;
- Հետևել և պահպանել սպասարկման կենտրոնի ամբողջ տարածքի սանիտարահիգենիկ նորմերը։

REQUIRED QUALIFICATIONS: 

- Բարձրագույն տեխնիկական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ սերվիս կենտրոններում;
- Բեռնատար մեքենաների տեխնիկական մասի շահագործման վերանորոգման, սպասարկման գերազանց իմացություն;
- MS Office-ի իմացություն;
- 1C ծրագրի իմացություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ժամանակին և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Բանակցություններ վարելու ունակություն;
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Ակտիվ, նախաձեռնող, պատասխանատու անձ։

APPLICATION PROCEDURES: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@******.*** էլեկտրոնային փոստին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.

REMUNERATION/ SALARY: 

Բարձր մրցակցային

ABOUT COMPANY: 

Spayka LLC is a freight forwarding company which started its activity in the Armenian market in 2001. For more information about the Company, please visit: www.spayka.am.