Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Վելուծաբան
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Navavan
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 08 ապրիլի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Նավավան ընկերությունը փնտրում է փորձառու վելուծաբանի՝ 1 C-ի գերազանց իմացությամբ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Դառնալ թիմի անդամ և աջակցել բրենդ մենեջերին պատվերի կատարման գործընթացում՝ տրամադրելով անհրաժեշտ հաշվետվություններ;
- Իրականացնել պահեստից պատվերների կազմավորում;
- Իրականացնել վաճառքի նախնական արդյունքների համակարգում և վերլուծություն;
- Աշխատել տվյալների բազաների հետ: Հավաքագրել, ստանալ, զտել և վերլուծել տվյալները;
- Կատարել վարքագծային հետազոտություն՝ հասկանալու գնորդների կարիքները և կատարել առաջարկություններ;
- Ուսումնասիրել տվյալները, բացահայտել հաճախորդների նախասիրությունների, տենդենցների և մատրիցայի փոփոխության պատճառները;
- Մշակնել հիմնական մոտեցումները և նոր գործիքներ՝ արդյունավետ կերպով տվյալների հավաքագրման համար;
-Իրականացնել վաճառքի ընթացիկ տեմպերի վերլուծություն և վերջինիս արդյունքների մասին իրազեկում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ստատիստիկայի, մաթեմատիկայի, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության բնագավառում;
- Վերլուծական ծրագրերի իմացություն;
- Մի քանի նախագծեր ճիշտ ժամկետում իրականացնելու ունակություն;
- Ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու ունակություն;
- 1C-ով աշխատելու փորձ և գիտելիքներ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *******@*******.** էլ. հաղցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը (Վելուծաբան):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Նավավան ՍՊԸ ներմուծում է հագուստ եվրոպական երկրներից: Նավավանին է պատկանում «Ռեյմա» խանութը Հայաստանում: