Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
1 C ERP Ծրագրավորող
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Proshyan Brandy Factory
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 Փետրվարի 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում 1C ERP ծրագրավորողի։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- 1C ERP տիպային կոնֆիգուրացիաների փոփոխում;
- Նոր ենթահամակարգերի մշակում;
- 1C ծրագրի ինտեգրում web կայքերի հետ;
- Նոր հաշվետվությունների ծրագրային պատրաստում;
- Վաճառքի ծրագրերի իմացություն (1C):

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն;
- 1C ERP ծրագրի գերազանց իմացություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն;
- Արագ և վերլուծական մտածողություն;
- Պատասխանատվության բարձր զգացում;
- Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *.********@********.** էլ. հասցեին:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 

Համապատասխան որակավորում և փորձ ունեցող անձինք

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 

Հնարավոր է նաև համատեղություն
Հասցե՝ ք․ Երևան, Աշտարակի խճուղի 2ա

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

1885 թվականից կոնյակի գործարանը գործարկվել է Պռոշյան գյուղում։ Ներկայիս արտադրամասերը բացվել են 1980-ական թվականներին` որպես Հայկական ԽՍՀ պետական ձեռնարկություն Երևանի հյուսիսարևմտյան ծայրամասում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը 1996 թվականին սեփականաշնորհվել է[2]։

Հայկական կոնյակը գործարանի հիմնական արտադրանքն է, որը ստացվում է Արարատյան դաշտի բերրի խաղողից։ Գործարանն ունի նաև մի շարք այլ ապրանքներ, այդ թվում`գինի, մրգային գինի, օղի և պահածոյացված սնունդ։ Ընկերությունն արտադրում է նաև կոնյակների հուշանվերների մեծ հավաքածու։ Արտադրությունն ամբողջովին հիմնված է իտալական տեխնոլոգիայի վրա։

Գործարանի արտադրանքը մշտապես արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Բելառուս, Լիտվա, Վրաստան, Գերմանիա, Էստոնիա, ԱՄՆ, Հունաստան, Լեհաստան, Իսրայել, Հարավային Կորեա, Ղազախստան և Տաջիկստան
Բացի Երևանում տեղակայված գլխավոր գործարանը, ընկերությունը գործարկում է նաև Պռոշյան-Այգեստան գինու գործարանը Արմավիրի մարզի Այգեստան և Պռոշյան գյուղերում։ Սակայն ամբողջ շշալցման գործընթացը տեղի է ունենում Երևանում գտնվող հիմնական գործարանում։