Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
1C Մուտքագրող Օպերատոր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ NOR PROJECTS
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 Դեկտեմբերի, 2019

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Նոր Փրոջեկտս ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում 1C Մուտքագրող Օպերատորի։ Հաշվի առնելով պահեստում իրականացվող աշխատանքի բնույթը՝ տղամարդկանց դիմումները խրախուսվում են։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մուտքագրել ապրանքների տվյալները ծրագրում;
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին;
- Կատարել նյութածախսի հաշվարկ, վերահսկել հումքի ծախսը 1C ծրագրում;
- Կոորդինացնել արտադրության և ապրանքների շրջանառության փուլերը (մուտք, ելք, շրջանառություն);
- Վերահսկել պահեստային մնացորդները;
- Համակարգել 1C ծրագրի աշխատանքային փուլերը;
- Կատարել պաշտոնից բխող այլ պահանջներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ ճարտարագիտական ուղղվածությամբ;
- 1-2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ծրագրային ոլորտում;
- MS Office-ի ծրագրերի իմացություն;
- 1C ծրագրի իմացություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ;
- Լարված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն **@********.** կամ **@***********.*** էլ. հասցեներին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («1C Մուտքագրող Օպերատոր»)։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Մանրամասների համար կարող եք զանգահարել նաև 091 078 100 հեռախոսահամարով։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Կազմակերպության մասին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://norprojects.com/