Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
1C Ծրագրի Գծով Տնտեսագետ-Խորհրդատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ/ TML Consulting
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 31 մարտի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» ընկերությունը փնտրում է 1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու (1C ծրագրի գծով PM):

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացների առանձնահատկությունները;
- Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրային լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիներ;
- Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքներ;
- Առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացման տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ կամ 1C ծրագրի մասնագետ;
- 1C և 1C ERP համակարգերի իմացություն;
- Հաշվապահական հաշվառման գիտելիքներ;
- Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («1C ծրագրի գծով տնտեսագետ-խորհրդատու»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://tmlconsultant.com/: