Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ակադեմիայի Փոխտնօրեն
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Father and Son Yeremyans LLC
Վայր՝ Yerevan, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 հուլիս 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Ակադեմիայի Փոխտնօրեն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Մասնակցել ակադեմիայի ղեկավարման աշխատանքներին;
- Համակարգել ակադեմիայի կրթական, վարչատնտեսական,կառուցվածքային ստորաբաժանումների և աշխատակիցների աշխատանքները;
- Մասնակցել ակադեմիայի զարգացման ռազմավարության մշակմանը, հետևել աշխատակազմի կողմից դրանց կատարմանը՝ ըստ սահմանված ժամանակացուցի;
- Համակարգել մասնագիտական նոր ծրագրերի մշակման աշխատանքները, պլանավորել ուսումնական գործընթացները;
- Հետևել ակադեմիայի ուսումնական, մեթոդական և կրթական աշխատանքների կատարմանը;
- Մասնակցել ակադեմիայի բյուջեի ձևավորման և պլանավորման աշխատանքներին,
- Ներկայացնել ակադեմիան պետական, համայնքային, կրթական, հասարակական և այլ մարմիններում;
- Ներկայացնել ակադեմիայի գործունեության մասին հաշվետվություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Կառավարման փորձ;
- Հետևողականություն;
- Ղեկավարման հմտություններ;
- Պլանավորման և կազմակերպման հմտություններ;
- Ռազմավարական մտածողություն;
- Հարաբերություններ կառուցելու և բանակցություններ վարելու հմտություններ;
- Հաշվետվություններ կազմելու գիտելիքներ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ակադեմիայի Փոխտնօրեն»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության մասին տեղեկության համար հետևեք հղմանը՝ http://yeremyanproject.com/: