Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Անվտանգության Տեսուչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Գարաժ Մաստերս Մոլ/ Garage Masters' Mall
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 25 սեպտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Անվտանգության տեսուչի պարտականություններն են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով և Անվտանգության ծառայության պետի կողմից սահմանված ռոտացիոն պլանի կատարում։ Աշխատանքը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ հետիոտն պահնորդություն, տեսահսկում, հրդեհային ահազանգերի արձագանքում և հրդեհաշիջման աշխատանքների, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթների կատարում։ Անվտանգության տեսուչի գործառույթներից են՝ Գարաժ Մաստերս Մոլի աշխատողների, գույքի, և համբավի պաշտպանությունը, ինչպես նաև արդյունավետ արձագանքումը արտակարգ իրավիճակներին։ Անվտանգության տեսուչը պետք է ունենա բավականաչափ փորձ և լինի հուսալի ու շփվող անձնավորություն։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը Մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին;
- Սեփական պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում կատարել պարեկային շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին;
- Կանխել գողությունների փորձերը և հետևել ապրանքների ստուգման ընթացակարգերին;
- Իրականացնել հրդեհների վերահսկման պարտականություններ, որը ներառում է հակահրդեհային ահազանգման համակարգի մշտադիտարկում;
- Գրավոր և բանավոր կերպով զեկուցել Անվտանգության ծառայության պետին օրական կտրվածքով;
- Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին;
- Գրանցել ամեն տեսակի պատահարները գրանցամատյանում;
- Համալրել տեսահսկման, հրդեհների արձագանքման, մուտքի վերահսկման, հեռախոսային և ռադիոկապի վերահսկման սենյակը;
- Աջակցել Անվտանգության ծառայության պետին և ղեկավարությանը անվտանգությանը վերաբերող հարցերում։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Աշխատանքային փորձ անվտանգությանն առնչվող պաշտոններում կամ Զինված Ուժերում/ Ոստիկանությունում;
- Շփման հմտություններ;
- Բավարար համակարգչային գիտելիքներ;
- Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն;
- Ներկայանալի տեսք;
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն;
- Ֆիզիկական լավ կարգավիճակ;
- Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն;
- Աշխատակազմում աշխատելու պատրաստակամություն;
- Բծախնդրություն, ճշտապահություն և կազմակերպվածություն;
- Հիմնական անվտանգության խնդիրները/ պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն;
- Հայերենի լավ իմացություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անվտանգության Տեսուչ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Գարաժ Մաստերս Մոլը Հայաստանում առաջին հարթակն է, որտեղ տրանսպորտային միջոցների ապրանքանիշերի բոլոր ներկայացուցիչներն ու դիլերները ներկայացնում են իրենց բոլոր ծառայությունները մեկ վայրում: