Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ապրանքագետ - լոգիստ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԷՅ ԷՄ Գրուպ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 07 դեկտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք (երկուշաբթի-ուրբաթ 09:00-19:00, շաբաթ 09։00-15։30)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ փնտրում է ապրանքագետ-լոգիստ իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Կազմել ներմուծվող ապրանքների պատվերները;
- Հաստատել նամակագրական և անմիջական կապ արտերկրի գործընկերների հետ; վարել ընթացիկ բանակցություններ առկա գործընկերների հետ բեռնափոխադրումները կազմակերպելու համար;
- Ուսումնասիրել ներքին և արտաքին շուկաները;
- Ձեռք բերել նոր համագործակցություններ;
- Կազմակերպել միջազգային բեռնափոխադրումների ողջ գործընթացը; վերահսկել և կառավարել ներկրման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը;
- Հետևողական կապի մեջ լինել պատվիրատուների և կատարողների հետ;
- Վերահսկել ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ և ելքագրումները;
- Տիրապետել պահեստի մնացորդի մասին պարբերական տեղեկատվությանը;
- Տնօրենի և հաշվապահի հանձնարարությամբ իրականացնել ընթացիկ այլ աշխատանքներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- 1C ծրագրի իմացություն; E-invoicing ծրագրի տիրապետումը ցանկալի է;
- Նվիրված, պատրաստակամ մոտեցում աշխատանքին, գրագետ և ազատ խոսք;
- Հաղորդակցման հմտություններ; բանակցելու, հարաբերություններ հաստատելու ունակություն;
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն; թուրքերենի իմացությունը ցանկալի է։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) **.***@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ապրանքագետ - լոգիստ»): Երիտասարդ կանանց դիմումները խրախուսվում են: Բոլոր CV-ները դիտարկվում են, անհրաժեշտության դեպքում կազմակերության աշխատակիցը կապ կհաստատի դիմորդի հետ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 300,000 ՀՀ դրամից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ԷՅ ԷՄ Գրուպ» կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ: