Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Առաջատար Վարկային Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Միկրո Կապիտալ Հայաստան ՈՒՎԿ
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 օգոստոսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ փնտրում է Առաջատար վարկային մասնագետ, որն ունի 1 տարի և ավել վարկավորման փորձ, զարգանալու ցանկություն, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ներգրավել հաճախորդներ (այցելել բիզնեսի գործունեության վայրեր, կատարել հեռախոսազանգեր և այլն);
- Իրականացնել բիզնես հաճախորդների ընթացիկ սպասարկում;
- Իրականացնել հաճախորդների բիզնես վերլուծություն, գնահատել ֆինանսական և սոցիալական իրավիճակը;
- Գնահատել գործարքի ռիսկերը և ներկայացնել Վարկային Կոմիտե;
- Ձևավորել որակյալ վարկային պորտֆել;
- Կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ;
- Հաղորդակցվելու, բանակցելու հմտություններ;
- Արագ և արդյունավետ աշխատելու ունակություն;
- Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն;
- Թիմում աշխատելու և կազմակերպչական ունակություններ;
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office);
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և/ կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV/ Resume) ուղարկել ****@************.** էլ. հասցեին կամ «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ-ի գլխամասային գրասենյակ՝ ք. Երևան, Պարոնյան 8փ., տարածք 1 հասցեով՝ պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Առաջատար Վարկային Մասնագետ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 22.06.2018թ.: Կազմակերպության առաքելությունն է օժանդակել Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ տրամադրելով որակյալ ֆինանսական ծառայություններ: «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 100% բաժնետերն է հանդիսանում Mikro Kapital Sa`rl ընկերությունը:
Mikro Kapital Sa`rl ընկերությունը հիմնադրվել է իտալացի հայտնի բանկիր Վինչենցո Տրանիի կողմից՝ 2008 թվականին։ Ընկերությունը իրականացնում է միջին և մանր բիզնեսում ներդրումների կառավարում և վարկավորում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ռումինիան, Մոլդովան, Բելառուսը, Ռուսաստանը և այլն: