Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Առաջնորդության Զարգացման Ծրագրի Մասնակից
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ TFA
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 ապրիլի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը կրթությամբ և համայնքային զարգացմամբ հետաքրքրված երիտասարդների համար առաջարկում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր, որի շրջանակներում ընտրված մասնակիցները` Ուսուցիչ-առաջնորդները գործուղվում են մարզային տարբեր համայնքներ, ապրում են տվյալ համայքում, դասավանդում են դպրոցում իրենց մասնագիտական (կամ մասնագիտությանը մոտ) առարկան, իրականացնում են արտադասարանային խմբակներ և համայնքային ներազդեցության ծրագրեր։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Ծրագրին կարող եք միանալ,եթե ունեք՝
- Առնվազն 2022 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճան;
- Հայերենի գերազանց իմացություն;
- Ցանկություն աշխատելու երեխաների հետ;
- Ստեղծարար մոտեցում բարդ իրավիճակներում;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ;
-Բանակցություններ վարելու հմտություններ;
- Պատրաստակամություն 2 տարի ժամկետով տեղափոխվելու մարզային համայնքներ և այնտեղ ծավալելու գործունեություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը` https://www.teachforarmenia.org/application: Ծրագրի պայմանների կամ հայտադիմումի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել 374 4153071 հեռախոսահամարով կամ գրել էլեկտոնային նամակ հետևյալ հասցեին՝ ******@***************.***:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Ի՞նչ է առաջարկում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը՝
- Մասնագիտական աճի հնարավորություն;
- Ֆինանսական աջակցություն (ի հավելումն դպրոցի աշխատավարձի);
- Անվճար մագիստրատուրա մանկավարժական ուղղվածությամբ;
- Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն);
- Կարիերայի զարգացման հնարավորություն;
- Մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման: Լրացուցիչ տեղեկության համար, հետևեք հղմանը՝ https://arm.teachforarmenia.org/: