Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել մոդերն տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
ararkayakan-phvordzaget
Առարկայական Փորձագետ
04 Ապրիլ 2024
provision-of-training-services-2
Provision of Training Services
17 Մարտ 2026
senior-consultant-cbd-cop17-preparations-2
Senior Consultant, CBD COP17 Preparations
18 Մարտ 2026
head-of-revenue-promotion-system
Head of Revenue & Promotion System
03 Մարտ 2026
rental-driver-withwithout-vehicle-2
Rental Driver With/Without Vehicle
16 Մարտ 2026
translatorinterpreter-farsi-armenian
Translator/Interpreter – Farsi-Armenian
16 Մարտ 2026
intern-for-giz-armenia-country-office-3
Intern for GIZ Armenia Country Office
18 Մարտ 2026
finansakan-masnaget-4
Ֆինանսական մասնագետ
10 Մարտ 2026
administrative-assistantemployment-or-service-contract
Administrative Assistant/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
logisticianemployment-or-service-contract
Logistician/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
me-assistant-employment-or-service-contract
M&E Assistant /Employment OR Service Contract
16 Մարտ 2026
project-officeremployment-or-service-contract
Project Officer/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
thaphqi-veranvorvogman-ev-nerkman-masnaget-4
Թափքի Վերանորոգման և Ներկման Մասնագետ
16 Մարտ 2026
project-facilitatoremployment-or-service-contract
Project Facilitator/Employment OR Service Contract
16 Մարտ 2026
tpagrich
Տպագրիչ
27 Մարտ 2026
driver-eu-mission-in-armenia
Driver
06 Մարտ 2026
press-and-public-information-officer
Press and Public Information Officer
06 Մարտ 2026
security-assistant-eu-mission-in-armenia
Security Assistant
06 Մարտ 2026
harthaki-bvovandakvouthyan-barelavman-tsarayvouthyvounner-matvoucvogh-ynkervouthyan-nergravvoum
ՀԱՐԹԱԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ
18 Մարտ 2026
cybersecurity-engineer
Cybersecurity Engineer
27 Փետրվար 2026
interpreter-eu-mission-in-armenia
Interpreter
06 Մարտ 2026
bvovandakvouthyan-taratsman-ev-lsarani-nergravman-masnaget
Բովանդակության Տարածման և Լսարանի Ներգրավման Մասնագետ
10 Մարտ 2026
store-manger-feb26
Store Manger
20 Փետրվար 2026
concept-note-and-call-for-applications-research-academy-on-human-rights-research-in-armenia-april-october-2026
Concept Note and Call for Applications Research Academy on Human Rights Research in Armenia (April–October 2026)
03 Մարտ 2026
varvord-araqich-grand-candy
Վարորդ-առաքիչ
03 Մարտ 2026
call-for-proposals-open-call-for-ideas-by-women-led-ngos
Call for Proposals - Open Call for Ideas by Women-led NGOs
16 Փետրվար 2026
team-assistant-expert-services-fmd-ipc-internationale
Team Assistant – Expert Services (f/m/d)
24 Փետրվար 2026
bzhshkakan-nerkayacvoucich-giga-farm
Բժշկական Ներկայացուցիչ
16 Փետրվար 2026
hayteri-nerkayacman-hraver-bac-gaghapharneri-mrcvouyth-kananc-kvoghmic-ghekavarvvogh-hasarakakan-kazmakerpvouthyvounneri-hamar
Հայտերի Ներկայացման Հրավեր "Բաց Գաղափարների Մրցույթ Կանանց Կողմից Ղեկավարվող Հասարակական Կազմակերպությունների Համար"
16 Փետրվար 2026
banvvorvouhi-grand-candy
Բանվոր(ուհի)
03 Մարտ 2026
Առարկայական Փորձագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Teach for Armenia
Վայր՝ Երևան, Հայաստան
Տևողություն՝ Ծառայության Մատուցման Պայմանագիր
Մեկնարկը՝ Հնարավորինս շուտ
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 Մայիս 2024

ԴՐՈւՅՔ՝ 

Կես դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կփոխեն պատկերացումները ողջ երկրի երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նպատակ ունի պատրաստել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով իրենց նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է աջակցություն բոլոր մակարդակների առաջնորդների կողմից՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են  դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում մեր կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտներին, նրանց համայնքները, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի շրջանավարտներին, կառավարական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:

Պաշտոնում ստանձնած դերը.
Առարկայական փորձագետները (ԱՓ) կզբաղվեն համատեղ ուժերով առարկայական բարձրորակ բովանդակության ստեղծմամբ և իրացմամբ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն Ուսուցիչ-առաջնորդներին: Առարկայական փորձագետների նպատակն է բարձրացնել ուսուցիչների պատրաստվածությունը և նրանց տրամադրել դասավանդվող առարկաների վերաբերյալ համապատասխան նյութեր: Նրանք սերտորեն կհամագործակցեն Ուսուցիչ-առաջնորդների հետ՝ զարգացնելով վերջիններիս առարկայական գիտելիքները և մշակելով գնահատման գործընթացը: Նրանք նաև կհամագործակցեն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ հավաստիանալով, որ առարկաների ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը յուրացվում է Ուսուցիչ-առաջնորդների կողմից՝ նպաստելով նրանց դասավանդման տեխնիկայի և ուսումնական բովանդակության բարելավմանը:

Աշխատանքային թիմը.
Առարկայական փորձագետները կգործեն Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության  “Learning Design and Impact” բաժնի կազմում:  Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի գործունեությունը վերահսկում է Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժնի ղեկավարը: Թիմը բաղկացած է երկու Ծրագրերի մշակման ղեկավարներից, որոնք կվերահսկեն Ուսուցիչների առաջնորդության ծրագրում Ուսուցիչ-առաջնորդների վերապատրաստման դասընթացի մշակումը և կղեկավարեն Առարկայական փորձագետների աշխատանքները: Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժինը ներառված է առավել ընդգրկուն «Ծրագրային բաժնում», որի կազմում գործում են նաև Տարածաշրջանային թիմերը: Առարկայական փորձագետները պարբերաբար համագործակցում են տարածաշրջանային թիմերի հետ՝ մեր համայնքների կարիքներին արձագանքելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ձեր մասին.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը հենց Ձեզ համար է, եթե հավատում եք արժեքներով առաջնորդվող և առաջնորդության ջիղի կատարելագործմանը միտված աշխատավայրի զարգացման կարևորությանը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ջանում է կյանքի կոչել դասարաններում և ամբողջ կրթական համակարգում: Սա նշանակում է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Քոչարին», հետևել բարձր չափորոշիչների պահպանմանը՝ միևնույն ժամանակ ընդունելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից թույլ տրված թերությունները:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

Այս պաշտոնում հիմնական պարտականությունները ներառում են.

Աշխատարաններ եւ վերապատրաստման դասընթացներ (20%).
- Առցանց և ոչ առցանց աշխատարանների կազմակերպում, որոնց նպատակն է ուսուցման ռազմավարությունների ներկայացումը և Ուսուցիչ-առաջնորդներին սատարող աշխատանքային միջավայրում գործելու հնարավորության ընձեռումը;
- Սեմինարների վարում և դասալսումների անցկացում Ուսուցիչների առաջնորդության ակադեմիայում (պահանջվում է 6-շաբաթյա լիակատար ներգրավվածություն գործունեության հիմնական վայրից դուրս)։

Կոլեկտիվ պլանավորում եւ Մասնագիտական ուսումնառության համայնքներ (30%). 
- Մասնագիտական առարկայախմբերի ձևավորում՝ երկխոսության շարունակականության, ռեսուրսների փոխանակման և խնդիրների համատեղ լուծման նպատակով;
- Դասավանդման ռեսուրսների համապարփակ շտեմարանի ստեղծում, որում ներառված կլինեն դասապլանները, գնահատումները և տեսաձայնային բովանդակությամբ նյութերը;
- Նորարարական տեխնոլոգիաների ներդրում՝ դասավանդման և ուսումնառության փորձառության հարստացման համար։

Շարունակական աջակցություն եւ մշտադիտարկում (40%).
- Հետադարձ կապի մեխանիզմների կիրառում՝ շարունակական կատարելագործման և Ուսուցիչ-առաջնորդներին անհատական մենթորության տրամադրման նպատակով;
- Առաջադրանքների կատարման հսկողություն, հետադարձ կապի ապահովում, Ուսուցիչ-առաջնորդների առաջընթացի գնահատում;
- Ուսուցիչ-առաջնորդների կատարողական ցուցանիշների ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում՝ առցանց դասալսումների և տվյալների վերլուծության միջոցով, բարելավման ուղիների պարզաբանում և հետագա քայլերի սահմանում;
- Ուսուցիչ-առաջնորդներին հեռավար ուղեցույցների տրամադրում և ուսուցչական գործելակերպերում աջակցության ցուցաբերում:

Թիմային ներդաշնակում (10%).
- Առաջնորդության զարգացման ղեկավարների և Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի հետ շարունակական հանդիպումների անցկացում՝ առանցքային ձեռքբերումների մատնանշման և մարտահրավերների հաղթահարման նպատակով;
- Համագործակցություն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ մեր Աշակերտական տեսլականի կյանքի կոչման գործում Ուսուցիչ-Առաջնորդներին աջակցելու նպատակով;
- Խորհրդակցելով Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ Ուսուցիչ-առաջնորդներին տրամադրել լրացուցիչ ռեսուրսներ, նյութեր, գործիքներ, տեղեկույթ և այլն՝ դասապրոցեսի ցուցումների և պլանավորմանը աջակցելու համար:

ՀԻՇԵՑՈՒՄ. Առանձին դեպքերում կարող են պահանջվել Ուսուցչական աջակցման մասնագետների և Առաջնորդության զարգացման ղեկավարների համատեղ այցելություններ դասարաններ՝ իրենց անմիջական մասնակցությամբ Ուսուցիչ-առաջնորդներին աջակցելու և խորհրդատվության տրամադրման համար: Բացի այդ, «Դասավանդի′ր, Հայաստան»-ը զարգացող շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմը պետք է դրսևորի ճկունություն: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը փնտրում է այնպիսի առաջնորդների, որոնք ունակ են հարմարվելու նոր իրավիճակների: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետեւյալ առանցքային կարողություններին.

Առարկային առնչվող փորձագիտական պատրաստվածություն. նշված առարկայական ոլորտներից որևէ մեկի խոր իմացություն, գիտելիքների և գործնական կարողությունների տիրապետում.
- Բնագիտամաթեմատիկական  (STEM) առարկաներ (մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն);
- Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն);
- Հասարակագիտական առարկաներ (պատմություն (հայոց, համաշխարհային), հասարակագիտություն;
- Հայոց լեզու և հայ գրականություն;
- Ֆիզիկական կրթություն;
- Տարրական դպրոցի առարկաներ.

Դասարանային ներազդեցություն. Ուսուցիչների վերապատրաստման բարձրորակ ծրագիր ստեղծելու համար Առարկայական փորձագետները պետք է ունենան դասարանային հաջողված փորձի արձանագրված պատմություն:

Հարաբերությունների կառուցում. Ուսուցիչ-առաջնորդի աշխատանքը լի է մարտահրավերներով։ Ելնելով այդ հանգամանքից՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին անհրաժեշտ են Առարկայական փորձագետներ, որոնք, որպես առաջնորդներ, մեծ ուշադրություն կհատկացնեն հարաբերությունների ձևավորմանը Ուսուցիչ-առաջնորդներին աջակցություն ցուցաբերելիս:

Հետադարձ կապի ապահովում եւ առաջընթացի վերահսկում. Ուսուցիչ-առաջնորդների գործունեության վերաբերյալ արձագանքների մեծ մասը ստացվում է առցանց, հետևաբար, Առարկայական փորձագետները պետք է ունենան ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հաղորդակցման ընդգծված հմտություններ:

Համագործակցություն. Առարկայական փորձագետները պետք է սերտ համագործակցություն վարեն Առաջնորդության զարգացման ղեկավարների հետ՝ հավաստիանալու համար, որ Ուսուցիչ-առաջնորդներին ցուցաբերվում է պատշաճ աջակցության: Միևնույն ժամանակ, Առարկայական փորձագետները պետք է համագործակցեն Ուսումնական ծրագրի նախագծման և ներազդեցության թիմի հետ՝ առցանց դասընթացի անցկացման ուղղությամբ:

Հիմնական կարողություններից զատ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաեւ ակնկալում ենք հետեւյալ  որակավորումները.
- Բակալավրի կրթական աստիճանը պարտադիր է, մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի;
- Վկայելի արդյունքներով 2 և ավելի տարվա դասավանդման փորձը պարտադիր է;
- Մենթորության կամ քոուչինգի փորձառությունը ցանկալի է;
- Ուսումնական ծրագրի մշակման և վերապատրաստման դասընթացներին ցուցաբերվող աջակցության փորձ;
- Հայերենին վարժ տիրապետումը պարտադիր է։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը գործում է համաշխարհային ցանցի կազմում, և այդ պատճառով անգլերենի լավ իմացությունը պարտադիր է;
- G-suite գործիքների և կրթական տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար խնդրում ենք Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը (résumé) և հայտադիմում-նամակը (motivation letter) ներկայացնել առցանց https://teachforarmenia.bamboohr.com/careers/125: Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք բացատրել, թե անձամբ Ձեզ ինչով է գրավում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությունն ու տվյալ պաշտոնը: Եթե այս պաշտոնի մասին իմացել եք «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ներկա անձնակազմի որևէ անդամից, ապա Ձեր հայտադիմում-նամակում խնդրում ենք նշել նրա անունը:  Ձեր հայտադիմում խնդրում ենք նշել նաև Ձեր ակնկալած աշխատավարձի չափը (համախառն հաշվարկով): Եթե Ձեր ինքնակենսագրական սեղմագիրը գրված է հայերենով, խնդրում ենք ներկայացնել դրա անգլերեն թարգմանված տարբերակը:

Բազմազանության, արդարության և ներառականության ապահովման մեր պարտավորություները.
«Դասավանդի′ր, Հայաստան» կազմակերպությունը ջանում է լսելի դարձնել իր աշակերտների և նրանց համայնքների ձայնը: Որպես այդպիսի կազմակերպություն՝ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը կրում է հավասար հնարավորությունների ապահովման պարտավորություն և ձգտում է ձևավորել ներառական միջավայր: «Դասավանդի′ր, Հայաստան»-ին դիմել կարող են տարբեր մասնագիտությունների տեր անհատներ:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.