Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արևային Էլեկտրակայանների Գործարկման և Սպասարկման Ինժեներ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Optimum Energy
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 03 Մարտի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Օպտիմում Էներջի ընկերությունը փնտրում է Արևային էլեկտրակայանների գործարկման և սսպասարկման ինժեների, ով կիրականացնի տեղադրված կայանների վերահսկում և գրանցում համապատասխան բազայում, պարբերաբար կտրամադրի հաշվետվություն կատարված աշխատանքի և օգտագործված նյութերի վերաբերյալ, կիրականացնի համակարգերի երաշխիքային սպասարկում։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Ամենօրյա ռեժիմով կատարել արևային կայանի մոնիթորինգ;
- Հարկ եղած դեպքում՝ այցելել կայան, և իրականացնել խնդրի վերացում ըստ պահանջի;
- Իրականացնել կայանի տեղադրման, վերանորոգման և սպասարկման գործառույթները կայանների տեղակայման վայրերում;
- Պարբերաբար կատարել թեստավորում, ստուգումներ, վերանորոգումներ կայանների մեխանիկական, էլեկտրական, հիդրավլիկ և ծրագրային ապահովման համար։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Տեխնիկական կրթություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
- Տվյալ ոլորտում շխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականն **@*************.** էլ․ հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արևային Էլեկտրակայանների Գործարկման և Սպասարկման Ինժեներ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Օպտիմում Էներջի ընկերությունը խթանում է էլեկտրաէներգիայի արտադրությունը էկոլոգիապես անվտանգ գործընթացների միջոցով` օգտագործելով գոյություն ունեցող և/ կամ նոր էկոլոգիական/ մաքուր տեխնոլոգիաներ: Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ http://www.optimumenergy.am/: