Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Առևտրային Ներկայացուցիչ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Նաիրի Իմպեքս
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 օգոստոսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Նաիրի Իմպեքս» ընկերությունը հրավիրում է աշխատանքի առևտրային ներկայացուցչի: Աշխատանքը ներառում է երկարաժամկետ գործուղումներ այլ երկրներ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հավաքագրել և մոնիտորինգի ներկայացնել տվյալ պետության, միջազգային կառույցների առկա տենդերների հայտարարությունները և արդյունավետ կերպով կազմակերպել դրանց մասնակցությունը;
- Իրականացնել շուկայի վերլուծության աշխատանքներ, մշակել նոր նախաձեռնություններ, կազմակերպել դրանց իրականացման գործողություններ և մշակել իրականացման պլան;
- Հաստատել գործընկերային հարաբերություններ միջազգային գործընկերների հետ;
- Վերահսկել իրականացման ժամանակացույցը, բյուջեն և ընթացիկ աշխատանքները;
- Իրականացնել նախագծերի հետ կապված ամբողջական փաստաթղթավորում;
- Ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվություններ վերադաս մարմնին:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է տնտեսագիտական;
- Նախագծերի կառավարման, պետական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության 2 տարվա աշխատանքային փորձ;
- Անգլերենի և ռուսերենի վարժ իմացություն՝ գրավոր և բանավոր; իսպաներենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Բիզնես էթիկայի և գործարար հաղորդակցման հմտություն;
- Կազմակերպչական և կառավարման հմտություն;
- Համակարգչային ծրագրերի տիրապետում;
- Վարորդական իրավունքի առկայություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն **********@*****.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Առևտրային ներկայացուցիչ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Ֆիքսված և պայմանագրային

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Նաիրի Իմպեքսը» առևտրային ընկերություն է: