Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտադրության Գծով Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ BaconProduct
Վայր՝ գ. Արզնի, Կոտայքի մարզ, Հայաստան
Տևողություն՝ Մշտական
Դիմումների վերջնաժամկետ՝ 05 դեկտեմբերի, 2020

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք, 2 շաբաթ փորձաշրջան (աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 9:00-18:00)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Արտադրության գծով հաշվապահի իր թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել արտադրության ինքնարժեքի փուլային հաշվարկում և ձևակերպում;
- Իրականացնել արտադրական նորմաների փաստաթղթավորում և ծրագրային ձևակերպում, շեղումների գծով վերլուծություններ;
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին և արդյունքների ամփոփմանը;
- Հաշվել նոր և առկա ապրանքատեսակների նյութածախսը;
- Իրականացնել ամսական վաճառված ապրանքների ինքնարժեքի ճշգրիտ կալկուլյացիա;
- Իրականացնել արտադրության ներքին տեղաշարժի հաշվառման գծով վերահսկողություն;
- Կատարել արտադրական տվյալների հաշվառում և վերլուծություն;
- Աջակցել ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը;
- Մասնակցել Ֆինանսական վերլուծությունների և պլանավորման գործընթացին;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Արտադրական ձեռնարկություններում մասնագիտական աշխատանքային փորձի առկայություն;
- MS Excel-ի և Word-ի իմացություն;
- 1C հաշվառման ծրագրի իմացություն;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **@*****.** էլ. փոստին՝ նամակի վերնագրում պարտադիր նշելով՝ («Արտադրության Գծով Հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Սկսած 300,000 ՀՀ դրամից (առանց հարկերի)

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

Կազմակերպությունը գտնվում է Արզնի համայնքում։ Ծառայողական տրանսպորտը աշխատակիցներին հասցնում է աշխատավայր 30 րոպեում:

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: