Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտահանման Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ԷսԷռ Ֆուդ/ SR Food
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 30 սեպտեմբերի, 2021

ԴՐՈւՅՔ՝ 

Ամբողջ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«ԷսԷռ Ֆուդ» ընկերությունը փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով արտահանման մենեջեր՝ իրենց թիմին միանալու համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել առևտրային պլանի մշակում;
- Բացահայտել տարբեր շուկաների առավել կարևոր մրցակիցներին և կապեր հաստատել;
- Ակտիվորեն որոնել և անցկացնել վաճառքի նպատակային արշավներ;
- Վարել բանակցություններ համագործակցության պայմանների շուրջ;
- Ցուցաբերել գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ, և պահպանել ու զարգացնել հաճախորդների հետ նոր հարաբերություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում;
- MS Office ծրագրի իմացություն;
- Անգլելրեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Պատասխանատվության զգացում և տարբեր առաջադրանքների կատարման կարողություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմում աշխատելու և սովորելու ունակություն;
- Գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ և հաճախորդների հետ նոր հարաբերություններ պահպանելու և զարգացնելու ունակություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ********.******@*****.*** էլ, հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման Մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«ԷսԷռ Ֆուդ» ՍՊ ընկերությունը ներկայացնում է «Homeland» ապրանքանիշը: