Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտահանման Մենեջեր
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ NOA
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 26 հունիսի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Նոա օֆ Արենի» ընկերությունը փնտրում է արտահանման մենեջեր, որը պատասխանատու կլինի հանձնարարված շուկաների զարգացման և ընկերության դիստրիբյուտորների ցանցի ընդլայնման համար:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Պլանավորել և իրականացնել սահմանված շուկաներում արտահանման ռազմավարությունները և նպատակները;
- Կապ պահպանել գործընկերների հետ;
- Իրականացնել նոր շուկաների հետազոտություն;
- Ընդլայնել դիստրիբյուտորների ցանցը;
- Վարել բանակցություններ նոր պայմանագրերի շուրջ;
- Կատարել հաճախակի գործուղումներ արտերկիր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Վաճառքի և արտահանման փորձ, ցանկալի է գինու ոլորտում;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում;
- Գերմաներենի, ֆրանսերենի կամ իտալերենի իմացությունը ցանկալի է;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Ներկայացվող պահանջներին համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակեսագրականը (CV) ուղարկել ****@***.** էլ. հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը («Արտահանման մենեջեր»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Նոա օֆ Արենի»ՍՊԸ գինու հայկական շուկայում է շուրջ երկու տարի և ներկայանում է NOA և Arkuri ապրանքանիշերով։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է եվրոպական և ամերիկյան շուկաներ։