Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Արտարժութային Գործառնությունների Մասնագետ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ EvocaBank
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 19 ապրիլի, 2020

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Էվոկաբանկը Արտարժութային Գործառնությունների Մասնագետի թափուր հաստիքի համար փնտրում է թեկնածու, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել արտարժութային գործառնություններ;
- Իրականացնել ֆինանսական գործառնություններ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ;
- Կատարել արտարժույթների գնանշում, տրամադրել փոխարժեքներից շեղումների թույլտվություն հաստատված սահմանաչափերի շրջանակում;
- Իրականացնել մակրոտնտեսական վերլուծությունների և փոխարժեքների կանխատեսումներ;
- Իրականացնել արտարժութային դիրքի նորմատիվների և արտարժութային դիրքի ներքին սահմանաչափերի ամենօրյա դիտարկումներ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում` դիլինգի կամ միջազգային հարաբերությունների ոլորտներում;
- Բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն;
- MS Office-ի գերազանց տիրապետում;
- ՀԾ Բանկ 4.0 իմացություն;
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն;
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն լեզվով **@*********.** էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով հաստիքի անվանումը «Արտարժութային Գործառնությունների Մասնագետ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 

Մրցակցային, առավելությունների լայն փաթեթ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

Էվոկաբանկ ՓԲԸ առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ https://evocabank.am/home.html: