Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավագ Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ ADM Diamond LLC
Վայր՝ Աբովյան, Կոտայքի մարզ, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 13 մայիսի, 2022

ԴՐՈւՅՔ՝ 

Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Էյ Դի Էմ Դայմոնդս» ընկերությունը փնտրում է ավագ հաշվապահ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում;
- Կատարել հիմնական միջոցների հաշվառում;
- Ձևակերպել ներմուծման և արտահանման գործարքները, այդ թվում պատրաստել ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվություններ;
- Իրականացնել աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, ներքին իրավական ակտերի և ընթացիկ փաստաթղթաշրջանառություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն;
- Առնվազն 3 տարվա հաշվապահական փորձ;
- MS Excel, Word, ՀԾ-Հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն;
- Գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն;
- Արագ կողմնորոշվելու ունակություն, վերլուծական միտք:

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@***********.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ hաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.