Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավագ Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ TML Consulting
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 11 Մայիսի 2024

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

- Կատարել հաշվապահական հաշվառման վարում համաձայն հաշվապահական ստանդարտների և հարկային օրենսդրության;
- Կառավարել ֆինանսական և ծախսերի հաշվառման գործընթացը;
- Կազմել և կառավարել կազմակերպության ծախսերի բյուջեն, հետևել, մոնիտորինգ և վերահսկողություն իրականացնել ծախսերի նկատմամբ;
- Ժամանակին ներկայացնել ամսական ֆինանսական հաշվետվությունների և վճարումների, դրամական հոսքերի կառավարման հաշվետվությունները;
- Ապահովել կազմակերպության պահանջները հարկային և աշխատանքային օրենսդրության, ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների և այլ իրավական ակտերի վերաբերյալ;
- Կատարել աշխատավարձի հաշվարկ;
- Պատրաստել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ ՀՀ ՊԵԿ-ին, ինչպես նաև պետական և տեղական կառավարման այլ մարմիններին;
- Իրականացնել հարկային և այլ պարտադիր վճարումներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որպես ավագ կամ գլխավոր հաշվապահ;
- 1C 8.3 և կամ ERP հաշվապահական ծրագրերի իմացություն;
- Հարկային, աշխատանքային և մաքսային օրենսդրության իմացություն;
- Հաղորդակցման և բանակցային հմտություն;
- Ինքնակրթվելու միտում և ոլորտային նոր տենդենցներին հետևողանություն;
- Հաշվապահի որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն ****@*************.*** էլեկտորնային հասցեին՝ subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

For information, please visit: https://tmlconsultant.com/.