Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Ավագ Հաշվապահ
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ/ TML Consulting
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 12 հունվարի, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» ընկերությունը փնտրում է ավագ հաշվապահ:

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

- Հավաքագրել տեղեկություններ Ընկերության հաշվապահական հաշվառման համար, վարել հաշվապահական հաշվառումը, կազմել ֆինանսական և հարկային հաշվետվություններ և ներկայացնել համապատասխան մարմիններին;
- Կատարել բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում ծրագրում;
- Դուրս գրել հարկային հաշիվները;
- Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերը;
- Իրականացնել դեբիտորների և կրեդիտորների վարում 1C 8.3 հաշվապահ ծրագրով;
- Իրականացնել այլ հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում 1C 8.3 ծրագրում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

- Բարձրագույն կրթություն;
- Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ;
- 1C 8.3/ ERP ծրագրերի իմացություն;
- Հարկային և հարակից օրենսդրության իմացություն;
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն;
- Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ****@*************.*** էլեկտորնային հասցեին` նամակի թեմա (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավագ հաշվապահ»):

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

«Թի Էմ Էլ Քոնսալթինգ» ընկերության մասին լրացուցիչ տեղեկության համար հետևեք հղմանը՝ https://tmlconsultant.com/: