Փակել Որոնել աշխատանք

Աշխատանք և կարիերա

Փոխել դասական տարբերակի Բացել որոնումը Փակել որոնումը
Իրավախորհրդատու
Այս հայտարարությունը դիտվել է
Կազմակերպություն՝ COAF
Վայր՝ Երևան, Հայաստան
Դիմումների վերջնաժամկետ՝ 14 մարտի, 2023

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 

Քո Դերը. Եթե դու փորձառու իրավաբան ես, ով սիրում է իրավաբանությունը և պատրաստ է առաջատար դեր ստանձնել՝ զարգացնելու հիմնադրամի իրավական ուղղությունը և ռազմավարությունը, ապա ՔՈԱՖ-ում («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ամբողջական դրույք իրավախորհրդատուի դերը հենց քեզ համար է։
Քո Թիմը. Դու կմիանաս ՔՈԱՖ-ի թիմին և կաշխատես գործադիր տնօրենի անմիջական առաջնորդությամբ։

ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 

.
Պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի մշակում և վերահսկում (40%)
- Իրականացնել և վերահսկել հիմնադրամի իրավական բնույթի փաստաթղթերի մշակումը, իրավական փորձաքննության անցկացումը, իրավական կարծիքի տրամադրումը հիմնադրամի տարաբնույթ պայմանագրերի վերաբերյալ;
- Կազմել, մշակել և խմբագրել հիմնադրամի մատակարարման, ծառայությունների մատուցման, կապալի և այլ տիպի պայմանագրեր;
- Ապահովել հիմնադրամի կողմից ՀՀ տարածքում շարժական և անշարժ գույքի ձեռքբերման և դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունների սահուն ընթացքը;
- Իրականացնել հողի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և տրամադրել խորհրդատվություն հողային տարբեր գործարքների իրականացման հարցերով;
- Իրականացնել արտաքին խորհրդատուների (գործընկերների) հետ իրավաբանական փոխգործակցության վերաբերյալ բանակցությունների վարում և վերահսկում;
- Աջակցել հիմնադրամի աշխատակիցներին պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի հետ կապված գործընթացներում;
- Պատրաստել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի աշխատանքների հետ կապված բոլոր փաստաթղթերը, իրականացնել նիստերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը;
- Վերահսկել և ապահովել ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերը համակարգող խորհրդատվական հանձնաժողով (ԿԲԾԽՀՀ) ներկայացվող Գործատուի տարեկան բարեգործական ծրագրի մշակումը և հարկազատման ենթակա գործարքների կազմակերպումը։

Հաշվետվողականություն, առաջարկների և բարելավումների ներկայացում (30%)
- Վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկներ;
- Վերլուծել և մեկնաբանել իրավական փաստաթղթերը, առաջարկել բարեփոխումներ հիմնադրամի իրավական քաղաքականության վերաբերյալ;
- Ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները, մշակել և ներկայացնել ղեկավարությանը դրանցից բխող իրավական հետևանքները հիմնադրամի համար;
- Ներկայացնել հաշվետվություններ՝ ըստ պահանջի։

Թիմի կառավարում (30%)
- Առաջնորդել ՔՈԱՖ-ի իրավաբանական թիմի աշխատանքները;
- Համագործակցել թիմի հետ՝ նպաստելով աշխատանքի առաջխաղացմանը և հիմնադրամում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը;
- Պահպանել և նոր մոտեցումներ ցուցաբերել թիմում համագործակցության, պատասխանատվության և հաջողության մշակույթի զարգացման համար, ինչպես նաև մոտիվացնել և զինել թիմակիցներին նոր գիտելիքակազմով (օգնելով նրանց հասնել իրենց առաջադրանքների համար սահմանված վերջնաժամկետներին և KPI-ներին):

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 

Սպասելով քեզնից ավելին՝ ՔՈԱՖ-ն ակնկալում է, որ
Դու տիրապետես.
- Իրավաբանության ոլորտին, քանի որ ունես իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Փաստաբանական գիտելիքներին և ունես ՀՀ փաստաբանների միության անդամակցություն կամ փաստաբանի արտոնագիր (ինչը կդիտվի որպես առավելություն);
- Հիմնադրամների գործունեության դաշտը կարգավորող օրենսդրությանը (Հիմնադրամների մասին օրենք, քաղաքացիական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրություն, հիմնադրամի հարաբերությունները կարգավորող հողային օրենսդրություն և այլն);
- ՀՀ օրենսդրությանը գերազանց;
- Հայերեն և անգլերեն լեզուներին գերազանց;
- Վերլուծական մտածողությանը և որոշումներ կայացնելու տեխնիկաներին;
- Հաղորդակցման և բանակցելու հմտություններին;
- Ժամանակի, թիմի և նախագծերի գերազանց կառավարմանը:

Դու կարողանաս.
- Կարդացածը ճիշտ ըմբռնել և ներկայացնել;
- Հավաքագրել, վերլուծել և կառավարել տեղեկատվությունը;
- Լուծել խնդիրներ և կայացնել որոշում;
- Աշխատել արդյունավետ` կարողանալով լուծել խնդիրները, որոնց պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են;
- Արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։


Դու լինես.
- Նախաձեռնող և իրագործող;
- Արդարամիտ և ճկուն առաջարկելու լուծումներ;
- Լավ ունկնդիր;
- Նպատակաուղղված հասնելու արդյունքների;
- Ուշադիր և կարողանաս աշխատել ինքնուրույն;
- Նպատակասլաց, ոգևորված ՔՈԱՖ-ի գործունեությամբ;
- Արդյունավետ հաղորդակցվող ու բանակցող և ունենաս գործընթացները դյուրացնելու գերազանց հմտություններ;
- Հուզական ինտելեկտի կրող և ունենաս համագործակցության ու թիմային աշխատանքի, մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 

Դիմելու համար հետևեք հղմանը` https://coaf.bamboohr.com/careers/97:
Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի իր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: ՔՈԱՖ-ը փնտրում է թիմակիցներ, որոնք օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՔՈԱՖ-ն առաջարկում է.
- Մրցակցային աշխատավարձ;
- Առողջապահական ապահովագրություն;
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր;
- Մասնագիտական աճի հնարավորություններ;
- Անվճար անգլերենի և/ կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի;
- Կատարողականի բոնուս;
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 

ՔՈԱՖ-ի նպատակը երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքներին հնարավորություններ տրամադրելն է՝ օգնելով, որ նրանք մինչև վերջ դրսևորեն իրենց ներուժն ու «հասնեն աստղերին»։ Գյուղական բնակչության զորակցումը նշանակալից արդյունքների բերեց․ բազմաթիվ անհատներ, տարիներ շարունակ ստիպված լինելով անհամար խոչընդոտներ հաղթահարել, կարողացան ապագա կառուցել ու մասնակցել նոր Հայաստանի ստեղծմանը։
ՔՈԱՖ-ն իր գործունեությունն սկսեց 2003թ․, մեկ գյուղում, իսկ այսօր արդեն հիմնադրամի նորարարական ծրագրերն ու ենթակառուցվաքային նախագծերը Հայաստանի 6 մարզի 64 գյուղի 107000 բնակչի կյանք են փոխել։ Կատարված ներդրումների ընդհանուր գումարը $50 միլիոն ԱՄՆ դոլար է։ Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝ https://www.coaf.org/hy/story/: